Հաճախ տրվող հարցեր 2026 թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ
Ինչպե՞ս համոզվել, որ ըստ գտնվելու վայրի ներկայացրած դիմումը բավարարվել է։
Դիմումը ՆԳՆ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումում թղթային եղանակով լրացնելու դեպքում եռօրյա ժամկետում անհրաժեշտ է մոտենալ նույն տարածքային ստորաբաժանում։
Էլեկտրոնային եղանակով դիմումն ուղարկելու դեպքում եռօրյա ժամկետում ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեից անձը ծանուցվում է հաստատման մասին։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ իմ տվյալները չկան ընտրացուցակներում։
Անձի տվյալները նախնական ընտրական ցուցակներում չեն ներառվում, եթե անձնագրի ժամկետը վեց ամիս և ավել՝ լրացած է, և եթե ՀՀ-ում չունի հաշվառում։
Եթե անձի տվյալները չկան ընտրողների ցուցակում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել։
Եթե ընտրության իրավունք ունեցող անձը նախնական ցուցակներում չի հայտնաբերում իր տվյալները, ապա անհրաժեշտ է դիմել ՆԳՆ ՄՔԾ տարածքային ցանկացած ստորաբաժանում, այդ թվում՝ Ծառայության գլխամասային գրասենյակ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































