Ակբա բանկը և «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN) մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը՝ տնտեսվարողների համար հնարավորություն ստեղծելով անցնել օրգանական սերտիֆիկացման գործընթաց, ստանալ հավաստագիր և զարգացնել արտադրական և արտահանման կարողությունները։
Մրցույթի շրջանակում ընտրված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կստանան համակցված ֆինանսական և տեխնիկական աջակցություն։
Կարդացեք նաև
Ովքե՞ր կարող են դիմել
- Օրգանական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները,
- Օրգանական արտադրության անցում նախատեսող տնտեսվարողները։
Ֆինանսական աջակցություն
- Օրգանական սերտիֆիկացման համաֆինանսավորում (առավելագույնը՝ մինչև 400,000 ՀՀ դրամ)։
Սերտիֆիկացման ընդհանուր արժեքի մնացած մասը հոգում է շահառուն։
Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունիսի 15-ը ներառյալ։
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին՝ Ակբա բանկի և NABU-ի համագործակցությամբ։
2026 թվականից ծրագրի իրականացումը շարունակվում է «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիայի (FPAN) կողմից՝ Ակբա բանկի հետ համագործակցությամբ։
Ծրագիրն այժմ ներառում է ավելի քան 100 շահառու ամբողջ Հայաստանի տարածքում։
Նախագիծը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներից 4-ին՝
- Զրոյական սով (SDG 2: Zero Hunger)
- Պատասխանատու սպառում և արտադրություն (SDG 12: Responsible Consumption and Production)
- Կյանք ցամաքում (SDG 15: Life on Land)
- Գործընկերություն հանուն նպատակների (SDG 17: Partnerships for the Goals)
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել FPAN-ի գրասենյակ (հեռ.՝ +37493420062, +37444599949) կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

















































