Sputnik Armenia. Ռուսաստանի ազգային էներգետիկայի ինստիտուտի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ֆրոլովը SputnikLive-ին ասել է.
Ռուսաստանը տարեկան Հայաստանին մատակարարում է 2.5-2.7 միլիարդ խորանարդ մետր գազ։ Սա բավականին համեստ թիվ է Ռուսաստանի համար, բայց Հայաստանի համար այն նշանակալի է։
✔️Տեսականորեն, գազը կարող է գալ Իրանից, բայց եթե ՀՀ–ն միանա Եվրամիությանը, մատակարարումները կդադարեն։ ԵՄ-ն բարդ հարաբերություններ ունի Իրանի հետ, նույնիսկ ավելի բարդ, քան Ռուսաստանի հետ։
✔️Երկրորդ երկիրը Ադրբեջանն է։ Սակայն Բաքուն պարտավորություն ունի ԵՄ-ի առջև՝ 2027 թվականից կրկնապատկելու մատակարարումները։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է տարեկան առնվազն 10 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարի՝ համաձայնագիրը կատարելու համար։
Նույնիսկ եթե պատկերացնենք, որ «Թրամփի ուղին» իրականում գործում է, և գազը ինչ-որ կերպ հոսում է դրանով, այն կգա բավականին բարձր գներով՝ կապված ԵՄ ֆոնդային բորսաների գների հետ, գումարած տեղափոխման ծախսերը», – եզրափակել է փորձագետը։


















































