ՀՑԹԻ գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանն ու կրտսեր գիտաշխատող Հայաստան Մարտիրոսյանը վերջերս հոդված են տպագրել The Soviet and Post-Soviet Review գիտական պարբերականում, որն ունի միջազգային բարձր վարկանիշ (Web of Science և Scopus Q2):
Աշխատությունում ուսումնասիրվում է խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական փոխակերպումը: Այն, հիմնվելով Խորհրդային Միության վիճակագրական տվյալների վրա և վերլուծության համար օգտագործելով ժողովրդագրական ինժեներիայի գործիքակազմը, ցույց է տալիս, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայ բնակչության թվի նվազումը պայմանավորված է եղել Բաքվի կողմից իրականացվող հետևողական քաղաքականությամբ, որը հմտորեն շահագործել է ԽՍՀՄ էթնո-ֆեդերալիզմին բնորոշ հակասությունները։ Կատարված վերլուծությունը նոր լույս է սփռում ԽՍՀՄ ազգային քաղաքականության ինստիտուցիոնալ խոցելիության վրա։
Հոդվածին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


















































