Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադայի բնության հարցերով պետքարտուղարի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

Հոկտեմբեր 30,2026 17:46 Share
Աջակցեք aravot.am-ին

Կանադայի բնության հարցերով պետքարտուղար Նատալի Պրովոյի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան՝ ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջուլի Քրոուլիի ուղեկցությամբ։ Պատվիրակության կազմում էր նաև Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջեննի Քուանը:

ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ հյուրերը ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այնուհետև պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը պատվիրակության անդամներին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել