Լրահոս
Օրվա լրահոսը

Լայպցիգի մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունիս 17,2026 17:16 Share

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքի մշակութային պատվիրակությունն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։

Այցը կազմակերպվել էր Երևանի և Լայպցիգի քաղաքապետերի միջև անցյալ տարի ստորագրված «Լայպցիգ և Երևան քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ» համաձայնագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել երկու քաղաքների միջև մշակութային համագործակցությունն ու փոխանակումները։

Պատվիրակության կազմում ընդգրկված էին Լայպցիգի քաղաքապետարանի և քաղաքի առաջատար մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:

Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Այնուհետև պատվիրակության անդամները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930