Shamshyan.com. Այսօր` հունիսի 18-ին, Վանաձոր քաղաքում Փամբակ գետի վրայից հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժվում և հեռացվում է «մահաբեր» անունը ստացած երկաթե կամուրջը։
Ապամոնտաժողները մեծ դժվարությամբ են կարողանում այն առանձնացնել գետի մեջ առկա բետոնե հատվածից։
Երկաթե այդ խողովակը, որը երկար տարիներ քաղաքացիներն օգտագործել են իբրև կամուրջ, ապամոնտաժվում է ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանի և Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի անմիջական հանձնարարակակների շնորհիվ, և ցանկալի էր, որ այդ «կամուրջը» ժամանակին ապամոնտաժվեր։
Հիշեցնենք՝ Վանաձորում որոնողական աշխատանքները շարունակվում են։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































