Լրահոս
Օրվա լրահոսը

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

Հունիս 27,2026 13:17 Share

Հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում,  գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։

Ըստ նախնական տվյալների Փամբակ գետում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, վայրից մոտ 700 մ հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դին։

Փրկարարների և ոստիկանների համատեղ գործողությունների արդյունքում ժամը 12։50-ին գետից դուրս է բերվել տղամարդու  դին, իսկ ժամը 15։50-ին՝ ավտոմեքենան։

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել