Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի եռակի չեմպիոն, պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր Գենիկ Ասատրյանը շարունակում է իր մարզական կարիերան ԱՄՆ-ում։
Վերջերս հայ ըմբիշը մասնակցել է Կալիֆոռնիայի նահանգային մրցումներին, որտեղ զբաղեցրել է պատվավոր երրորդ հորիզոնականը։
Ներկայումս Ասատրյանը բնակվում և մարզվում է ԱՄՆ-ում՝ շարունակելով հանդես գալ ինչպես նահանգային առաջնություններում, այնպես էլ folkstyle ոճի մրցաշարերում։
Վերջին երկու տարիների ընթացքում նա մասնակցել է Կալիֆոռնիայի նահանգային առաջնություններին՝ դառնալով արծաթե և բրոնզե մեդալակիր։
Հայ մարզիկը շարունակում է հաջող ելույթներ ունենալ ԱՄՆ-ի տարբեր մրցաշարերում՝ նպատակ ունենալով նոր բարձունքներ նվաճել միջազգային ասպարեզում։




















































