Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան երբեք չպետք է դառնա որևէ իրավական կամ քաղաքական գործընթացի անուղղակի տուժողը. Զարուհի Հովհաննիսյան

Հուլիս 22,2026 17:06 Share

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեխան երբեք չպետք է դառնա որևէ իրավական կամ քաղաքական գործընթացի անուղղակի տուժողը։

Արեգնազ Մանուկյանի 13-ամյա դուստրն արդեն 12 օր է զրկված է մոր հետ նույնիսկ հեռախոսով խոսելու հնարավորությունից։

Արեգնազ Մանուկյանի փաստաբանի փոխանցմամբ, որը դարձել է մոր և երեխայի միջև միակ կապող օղակը, երեխան մոր մասին խոսելիս հուզվում է։ Մոր և երեխայի շփման արգելքի հարցը անհրաժեշտ է լրջորեն դիտարկել, քանի որ դեռահասության տարիքում ծնողի հետ անվտանգ հուզական կապը երեխայի հոգեկան կայունության կարևորագույն հենարաններից է։ Մորից երկարատև և լիակատար մեկուսացումը կարող է առաջացնել ուժեղ անհանգստություն, անապահովության զգացում, մեղավորության զգացում, դեպրեսիվ դրսևորումներ, ուսման և սոցիալական հարաբերությունների դժվարություններ, ինչպես նաև խորացնել հոգեբանական տրավման։ Անկախ մեծահասակների նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներից՝ յուրաքանչյուր որոշման առաջնային չափանիշը պետք է լինի երեխայի լավագույն շահը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031