Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգը երբվանի՞ց պետք է միս ու արյուն ստանա խորհրդարանից դուրս։ Այսօր այս հարցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին ուղղեցին լրագրողները։ Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց, որ ամեն օր ստանում է։
«Փաշինյանն ավելի շուտ ինքն իրեն կհեռացնի։ Մի քիչ էլ սպասենք։ 8 տարի սպասել եք, մի քիչ էլ սպասեք»,- արձագանքեց Կարապետյանը։
Լրագրողը մեջբերեց ՔՊ-ականների հեգնանքը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, թե՝ «Բա ու՞ր է ձեր վարչապետը, նիստեր անո՞ւմ եք»։ Կարապետյանն այսպես արձագանքեց. «Բա ասեք, որ այստեղ եմ, դատարանում եմ։ Նիստերը դատարանում ենք անում, ուրիշ հնարավորություն չկա»։
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավո՞ր է այսօրվանից սկսեք պատրաստվել 2031 թվականի ընտրություններին, Կարապետյանն ասաց. «Մենք չէ»։
Լրագրողի հաջորդ հարցին՝ այսինքն փողոցային պայքար սպասվո՞ւմ է, Կարապետյանը պատասխանեց. «Փողոցային կամ ոչ փողոցային… Շատ եք փողոցի… Փաշինյանը ոնց որ դուրներդ եկել է փողոցներով վազվզելով, թողեք հանգիստ գնանք»։
Հարցին՝ խորհրդարանո՞վ եք հեռացնելու Փաշինյանին, շարունակեց. «Փաշինյանն ամեն օր ձախողվելու է։ Ես վստահ եմ, որ գալու է օրը, հենց ՔՊ-ականներն են իրեն հեռացնելու։ Այդ հույսով էլ եմ, այլ հույսեր էլ ունեմ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































