Փողերի լվացման հարցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հորդորում է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ միայն նա գիտի, թե ինչ փողեր են լվացվել։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում իր դեմ գույքային հայցի պահանջ ներկայացնելուց հետո՝ Սամվել Կարապետյանն ասաց, որ չգիտի, թե ինքն ինչ կապ ունի իրեն մեղսագրվող արարքի հետ. «0 կապ»։
Լրագրողի հարցին՝ «Այսինքն, եթե չասեիք՝ «մեր ձևով կպաշտպանենք եկեղեցին», այդպես 0 կապ էլ կունենայի՞ք, հենց ասացիք, սկսեցի՞ն կապել փողերի լվացման հետ», Կարապետյանը պատասխանեց. «Անցած դատական նիստի ժամանակ ասացի՝ խուլիգանություն է կատարվում իմ իրավունքների նկատմամբ»։
Կարդացեք նաև
Կարապետյանի պաշտպաններից Արմեն Ֆերոյանն էլ լրագրողներին հորդորեց մեղադրողին խնդրել թվարկել գեթ մեկ ապացույց, որը առնչվում է Սամվել Կարապետյանին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































