Լրահոս
Օրվա լրահոսը

Հասել են նրան, որ Վեհափառ Հայրապետի դեմ գործ են հարուցել. սա անվանարկում է ողջ հայ ժողովրդին. Խաչիկ Մանուկյան

Օգոստոս 05,2026 14:29 Share

«Իրենք չարքապատկաններ են եւ պատահական չէ, որ ոչ մի առողջ, սուրբ բան չպետք է ընդունեն»,-ասաց գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով իշխանության կողմից ԱԺ իններորդ գումարման աշխատանքի մեկնարկին Վեհափառ Հայրապետին չհրավիրելուն։

«Երբեւէ տեսե՞լ եք, որ աղանդներին նույն կերպ վերաբերվեն։ Ես չեմ տեսել։ Եվ հիմա հասել են նրան, որ Վեհափառ Հայրապետի դեմ գործ են հարուցել։ Դա անվանարկում է ոչ միայն Վեհափառ Հայրապետին, այլեւ ողջ հայ ժողովրդին։ Մեր ինքնությունը ջնջելու հերթական քայլն է արվում»,-շարունակեց նա։

Արձագանքելով ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե ինքն ամեն բան անելու է, որ իր երկու տարեկան որդին պատերազմ չտեսնի եւ բոլոր երեխաները ծնվեն ու մեծանան խաղաղ պայմաններում, Խաչիկ Մանուկյանը ասաց. «Դա խոսքով չէ։ Այսինքն, այն երեխաները, որոնք կային, խանգարում էին եւ նոր ծնվածները չեն խանգարո՞ւմ։ Հանուն ինչի՞ էր, որ պիտի հազարավորները զոհվեին, իսկ մյուսները, որ գալիս են, չգիտեմ քանի հազար կլինեն, խաղաղ ապրեն, կամ վստահ լինենք, որ խաղաղ կապրեն։

Այն, ինչ հիմա անում են, շարունակությունը լավ բան չի խոստանում, որովհետեւ մեր ինքնությունն է ջնջվում, ջնջվում է մեր պատմությունը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել