Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսանք, որ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա, և նպաստավոր պայմաններ կստեղծվեն տարածաշրջանում երկարատև խաղաղության շուրջ վերջնական բանակցությունների համար». Արտակ Զաքարյան

Օգոստոս 05,2026 21:00 Share

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին ժամերին բազմաթիվ հրապարակումներ են հայտնվում, որոնք վկայում են, որ Հորմուզի ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, շարժվում է դեպի կարգավորում։ Առնվազն տպավորություն է, որ կարծես ինչ-որ լուծում գտնվել է։

Հիշեցնեմ, որ Իրանը պնդում է իր իրավունքը՝ գանձելու վճարներ բոլոր այն նավերից, որոնք անցնում են Հորմուզի նեղուցով։ Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք կա․ նեղուցն ունի երկու ափ, և երկրորդ ափը պատկանում է Օմանին։

Օմանի Սուլթանությունը, հավանաբար, դեմ չէր լինի ևս մեկ եկամտի աղբյուր ունենալ, սակայն չի ցանկանում սրել իրավիճակը և առայժմ որևէ վճար չի պահանջում նավարկությունների դիմաց։ Հատկապես, որ ներկայիս իրավիճակը Օմանին տալիս է առանձնահատուկ միջնորդի դեր։

Կողմերից ոչ մեկը չի ցանկանում նախադեպ ստեղծել՝ նեղուցով անցնող նավերից պարտադիր վճարներ գանձելու հարցում, քանի որ դա կարող է խաթարել գործող միջազգային պայմանավորվածությունների համակարգը, բացասական ազդեցություն ունենալ վառելիքի համաշխարհային շուկայի վրա, ինչպես նաև հեռուն գնացող հետևանքներ ունենալ։

Դրա փոխարեն առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որը կֆինանսավորվի Ծոցի երկրների և այս երթուղուց օգտվող եվրոպական պետությունների կողմից։ Հավաքված գումարները կուղղեն նավարկության ապահովման, շրջակա միջավայրի պահպանության և որոնողա-փրկարարական աշխատանքների ծախսերի ֆինանսավորմանը։ Նման մոդել գործում է Մալակկայի նեղուցում։

Axios-ը գրում է, որ ԱՄՆ-ը, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի վերաբերյալ 60-օրյա ժամկետով ժամանակավոր համաձայնագիր կնքելուն, և Սպիտակ տունը կարող է դրա մասին հայտարարել արդեն առաջիկայում։

Ըստ ժամանակավոր համաձայնագրի՝ Ծոց մտնող նավերը կանցնեն հյուսիսային (իրանական) երթուղով, իսկ Ծոցից դուրս եկողները՝ հարավային (օմանական) երթուղով։ Միաժամանակ կողմերը կսկսեն ականազերծել ջրային տարածքը և բանակցություններ կվարեն մշտական համաձայնագրի շուրջ։

Ընդհանուր առմամբ, այս դրական զարգացումների մեջ կա մի հանգամանք, և, ըստ հրապարակումների, Իրանի իշխանության առավել կոշտ դիրքորոշում ունեցող շրջանակները դեռևս համաձայնություն չեն տվել այս համաձայնագրի վերաբերյալ։

Հուսանք, որ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա, և նպաստավոր պայմաններ կստեղծվեն տարածաշրջանում երկարատև խաղաղության շուրջ վերջնական բանակցությունների համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31