Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես լինեի ԱԺ առաջին նիստի պատասխանատուն, Վեհափառը կլիներ ԱԺ-ում»․ Վարդևանյանը՝ Թունյանին

Օգոստոս 06,2026 12:30 Share

«Եթե ես լինեի պատասխանատուն ԱԺ-ի առաջին նիստի, կապահովեի հստակ սահմանված կարգ․ Վեհափառ Հայրապետը կլիներ նիստերի դահլիճում՝ այնպես, ինչպես եղել է 2018-ին, 2019-ին, 2021-ին։ Հատուկ ընդգծում եմ 2019-ը և 2021-ը, քանի որ դա եղել է ձեր իշխանության ժամանակաշրջանը։ Չեմ հիշում, որ որևէ մեկը մտահոգություն ներկայացներ, թե Վեհափառ Հայրապետը ինչո՞ւ է ԱԺ նիստերի դահլիճում։ Բոլորդ հարգել եք Վեհափառ Հայրապետին։ Լավ, ի՞նչ է եղել, մենք Մայր Աթոռը պետք է վերածենք քաղաքական դիսկուրսի՞։ Ես լինեի պատասխանատուն, Վեհափառ Հայրապետը լինելու էր ԱԺ նիստերի դահլիճում, երդման հետ կապված էլ որևէ խնդիր չէր լինի»,- ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ եթե Դուք վարեիք ԱԺ առաջին նիստը, և պատգամավորները երդման ժամանակ ոտքի չկանգնեին, ինչպե՞ս կվարվեիք, այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Արամ Վարդևանյանը։

ԱԺ-ն այս պահին քննարկում է նրա թեկնածությունը։ 

Նա հիշեցրեց նաև, որ իրենց խմբակցությունը ԱԺ առաջին նիստին է այդ խնդրի մասին խոսել, տեղից հարցնում էին՝ որտե՞ղ է Վեհափառ Հայրապետը։

Բաբկեն Թունյանը նաև նշեց՝ ասացիք, որ 2022-ի նոյեմբերին մանդատը վայր եք դրել փաստացի պայքարը ձախողելու համար և Ձեր տեղը քաղաքականության մեջ չէիք գտնում և հարցրեց՝ եթե հաշվի առնեք նախընտրական շրջանում օրակարգն ու խոսույթը, ապա դա էլ ձախողեցիք, որովհետև Ձեզ համար հաղթանակը մեկ ձև ուներ՝ Սամվել Կարապետյանի՝ վարչապետ լինելն էր, այսինքն՝ դա արդյոք չէր նշանակո՞ւմ, որ այս դեպքում էլ պիտի հրաժարվեիք։ Արամ Վարդևանյանն այսպես պատասխանեց․ «Մենք դիտարկում ենք հետևյալ կերպ։ Քաղաքական գնահատականն ընդգծեմ՝ մենք չենք պարտվել, դուք էլ չեք հաղթել։ Արդյունքում ձևավորվել է կառավարություն ձայների փոշիացման շնորհիվ»։

Նորընտիր ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31