«Որտե՞ղ է հայոց Հայրապետը»,- ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո խորհրդարանի դահլիճից բացականչեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Հետո ամբողջ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը բացականչեց նույն հարցը։
Կարդացեք նաև
ԱԺ նիստը վարող, ամենատարիքով պատգամավոր Կնյազ Հասանովն արձագանքեց․ «Այսպես չի կարելի, թողեք՝ հերթականությամբ մենք կասենք, եթե վարման կարգով հարց կլինի, կասենք»։ Հետո դահլիճում աղմուկ և դժգոհություն բարձրացավ։ Կնյազ Հասանովը հայտարարեց․ «Մի խանգարի։ Ժողովուրդ, եթե խանգարեք, մենք ձեզ կզգուշացնենք, երկրորդ անգամ ուրիշ երևույթներ կլինեն։ Եկել եք խանգարելու համա՞ր։ Լռություն պահպանեք»։
ԱԺ պատգամավորի երդման արարողության ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հրաժարվեցին ոտքի կանգնել և բանավոր երդվել։ Նրանք միայն ստորագրեցին ԱԺ երդման տեքստը։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































