«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդեւանյանը խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ քիչ հավանական է համարում, որ ինքը ԱԺ նիստերը վարելու իրավունքն իրացնի։ Նա շատ նշանակություն չի տալիս, որ ՔՊ-ն ի սկզբանե քննադատում էր, ապա որոշեց ապահովել բավարար ձայներ՝ իր ընտրության համար։
Քննարկումներից մի բան է առանձնացրել․ դրանք առավելապես վերաբերել են իր անձին, մինչդեռ ինքը կցանկանար, որ մեր հայրենակիցներին հուզող հարցեր և խնդիրներ, ծրագրային հարցեր քննարկվեին։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ ՔՊ-ականներն իրեն «սատանայի փաստաբան» են անվանում, պատասխանեց․ «Դա որոշակի իմաստով կոռեկտության սահմաններից դուրս է։ Բացասական եմ վերաբերվում։ Չեմ կարծում, որ ինձ թույլ կտամ իրենց բնութագրեմ, եթե այդ մոտեցումը որդեգրեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































