Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշել ենք բավարար ձայներ տալ»․ Արուսյակ Մանավազյանը՝ Արամ Վարդեւանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրության մասին

Օգոստոս 10,2026 12:20 Share

«Ձեր թեկնածությունն ենք քննարկում, ուրբաթ օրը Ձեր բացակայությունը վատ էր այն առումով, որ Ձեր մասին ելույթներ էին հնչում, Դուք ներկա չէիք։ Դա Ձեր վերաբերմունքն է պետական ինստիտուտի նկատմամբ՝ հատկապես ԱԺ-ի, ԱԺ-ում պետական ինստիտուտի ձևավորման նկատմամբ։ Ճիշտ չէր Ձեր բացակայությունը»,-ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում այսպիսի կարծիք հայտնեց ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

Այնուհետև տեղեկացրեց․ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ունի որոշում՝ բավարար ձայներ տալ Արամ Վարդեւանյանի ընտրության համար։ Այդ թվում՝ նաև հաշվի ենք առել Արթուր Սարգսյանի բացակայությունը՝ տնային կալանքով պայմանավորված։ Բայց դուք մեր երեք թեկնածուներից որևէ մեկին «կողմ» քվեարկություն չտվեցիք, թեև նրանք առավել քան արժանի էին»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31