Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեք տեսնո՞ւմ, թե ինչպես է Ալիևն ու իր ամբողջ վարչակազմը Նախիջևանում «Արևմտյան Ադրբեջանի» վերադարձի փառատոններ կազմակերպում»․ Լիլիթ Գալստյանը՝ Մարիա Կարապետյանին

Օգոստոս 18,2026 12:40 Share

«Արդյոք պատրա՞ստ եք քննարկել, որ ՀՀ-ում մի վեց ամիս, մեկ տարի դադարեցնեք տիրաժավորել մտացածին, կոնֆլիկտածին «Արևմտյան Ադրբեջանի» այդ խոսույթը, որովհետև, եթե դրանից հետո Ադրբեջանում փոփոխություն չլինի, միշտ հնարավորություն կունենաք վերադառնալու Ձեր՝ այդ գործելաոճին»,- ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկման ժամանակ նրան հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը (լուսանկարում)՝ անդրադառնալով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում իրենց աշխատանքներին։

Լիլիթ Գալստյանն այս առիթով ասաց․ «Իմ խոսույթն այստեղ, միջազգային հարթակներում երբեք մտացածին կամ կոնֆլիկտածին լինել չի կարող։ Խոսում եմ այն գնահատականներով, արժեհամակարգով, որոնք ինձ համար՝ որպես քաղաքական մարդու, ՀՅԴ անդամի առաջնային գծում են։ Միջազգային հարթակներում խոսել գերիների վերադարձի մասին, արցախահայության վերադարձի միջազգային իրավունքի մասին, ՀՀ-ին նետված անվտանգային մարտահրավերների մասին՝ բացարձակապես ոչ մտացածին են, ոչ կոնֆլիկտածին։ Եթե որևէ մեկին թվում է, թե այս անվտանգային ռիսկերը չնկատելու, չլսելու, չտեսնելու քաղաքականությունը վարելով կամ խաղաղության նախաստորագրումով՝ կարելի է ապահովել խաղաղություն, սա մոլորություն է։ Իմ խոսույթը ոչ թե մտացածին, կոնֆլիկտածին է, այլ հայ ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերից։ Ամեն օր բախվում ենք այն փաստին, թե ինչպես Ալիևն ու իր ամբողջ վարչակազմը Նախիջևանում «Արևմտյան Ադրբեջանի» վերադարձի փառատոններ է կազմակերպում, այդ խոսույթը Ադրբեջանում պետական մակարդակի հիմքերում է դրված, այնպես, ինչպես Ադրբեջանի նախագահ Ալիևի հրամանագրով հատուկ հանձնաժողով է ստեղծվում հայկական մշակութային հետքի վերացման և յուրացման ուղղությամբ։ Դուք չեք խոսում միջազգային հարթակներում, քանի որ Դուք ներկայացնում եք պաշտոնական քաղաքականությունը՝ ամեն գնով խաղաղություն։ Ես ներկայացնում եմ այն մարդկանց իրավունքները, որոնց համար Արցախը հայրենիք է, որոնք այսօր Բաքվի բանտերում կեղեքվում են, և 120 հազար հայերի իրավունքները, որոնք միջազգային իրավունքով են պաշտպանված»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31