Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերի շարժումը երկրին տեր դառնալու հաջողություն է ունենալու միայն իրար հետ: Միայն մեկս մյուսով». Նարեկ Կարապետյան

Օգոստոս 18,2026 22:20 Share

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է.

«Անցած տարի այս օրը ԱԱԾ մեկուսարանի մոտ էինք դիմավորում:

Հորեղբորս տեսնելու իրավունք ունեին միայն ամիսը 2 անգամ` երեխաները:

Ամեն անգամ նրանց դուրս գալուց մենք ստանում էինք իր ուժը, լավատեսությունը և ծրագրերի մարտավարություն: Նաև իրեն հատուկ հումորը։

Այսօր մենք համ ունենք մեծ պատասխանատվություն, համ էլ մեծ սպասելիքներ մեր ժողովրդի կողմից, որոնք երբեմն համեմվում են դժգոհություններով, չէ որ մեր ժողովուրդն էլ հավես չունի սպասելու այս իշխանության փոփոխության ուշացմանը, ուզում է այսօր և հիմա:

Իմ հայրենակից, հայերի շարժումը երկրին տեր դառնալու հաջողություն է ունենալու միայն իրար հետ: Միայն մեկս մյուսով:

Կարող եք շատ գոհ լինել մի բանից, կարող եք դժգոհ լինել մեկ այլ  բանից, բայց կարծում եմ, եթե մեր տեղը լիներ որևէ այլ մարդ, գուցե նա այլ կերպ կվարվեր: Գնահատենք իրար…

Մենք գնահատում ենք Ձեզ…»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31