Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում է՝ ո՞նց կլինի, երեխեքը զինված մարդու հետ ներսն են»

Հոկտեմբեր 02,2026 17:50 Share

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը, մանրամասներ է պատմել.

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեխեքը գալիս են, տեսնում են, որ դարպասի կողպեքը կոտրված է։ Աղջիկը զանգում է, ասում է՝ մամ, կոտրված է կողպեքը, մարդ է մտել տունը։ Այդ պահին հեռախոսը չի անջատել, այդպես խոսալով մտել է, տեսել է խոհանոցը սաղ թափթփվում, էդտեղ հաց է սարքել կերել։ Մտել են զալ, տեսել են պառկած է ավտոմատը ձեռքին։ Հասել է երեխեքի վրա, երեխաները գոռացել են՝ ձեռք չտաս, չխփես։ Մայրը հեռախոսի միջից լսել է։ Քույրս դանակը վերցրած, ամուսնու հետ հասել են գյուղ։

Եկել, տեսել է, որ դարպասը փակ է, հարևանի կողմով մտել է պատի վրայից թռել, անցել է։ Ասում է՝ մտա ներս, երեխեքը գոռացին՝ մամ, առաջ մի արի, զինված ա։ Ասում է՝ ո՞նց կլինի, երեխեքը զինված մարդու հետ ներսն են։ Ասում է՝ էլ չեմ նայել, ո՞նց եմ առաջ գնացել։ Որ իրեն տեսել է՝ խառնվել է, զենքը պահել է երեխու կողմ, որ կրակի, քույրս ձեռքը պահել է երեխու դիմաց, իր մատներին է խփել, հիմա երեք մատը չկա։ Ճկույթի կողքի երկու մատների ծայրերն են ամպուտացված և բութ մատը։

Հետո կրակել է ոտքին։ Այդ պահին պատրոնները վերջացել են, ուզեցել է նորից լիցքավորի, այդ պահին քույրս այդ վիրավոր վիճակով հասել է, դանակով խփել է մի քանի հարված, վզին, կրծքավանդակին, գլխին։ Այդ պահին, որ արնաքամ եղած, թուլացած ընկել է քույրս, նորից հարձակվել է վրան, նորից խփել է, թե զենքով է խփել, չգիտեմ։ Ասում է՝ արդեն էլ չեմ հիշում, ուշագնաց է եղել։

Այդ պահին 15 տարեկան տղան՝ Քաջիկը, որ տեսել է մայրն ուշագնաց է եղել, բռունցքով հարվածել է ադրբեջանցու գլխին, այդ հարվածից երեխայի մատներն են կոտրվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031