Մասիսի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սայաթ-Նովա գյուղի 44-ամյա բնակիչը թմրանյութ է ձեռք բերում, պահում և օգտագործում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 44-ամյա տղամարդու տան հետնամասում հայտնաբերվել է 12,70 գրամ մարիխուանա և 2,25 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, իսկ բակում՝ ավազի կույտի մեջ, 61,87 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Կատարվում է նախաքննություն։
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն


















































