Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը լճից դուրս է բերել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քար. shamshyan.com

Օգոստոս 26,2026 23:30 Share

Այսօր՝ օգոստոսի 26-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի բնակիչը տանից դուրս է եկել և թողել է երկտող, որ ինքը գնում է ինքնասպան լինելու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևանի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սանթուր Դուրգարյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Գարեգին Հակոբյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ որոնողական աշխատանքների արդյունքում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին գտնվող հանրային առաջին լողափում՝ ափից մոտ 60 մետր դեպի Սևանա լիճ, հայտնաբերել են այդ քաղաքացուն։ Այս պահին ջրասուզակ Վահե Մելքոնյանը պատրաստվում է նրա մարմինը դուրս բերել լճից։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավապահները մահացածի տանը հայտնաբերել են նամակ, իսկ երբ ջրասուզակ Վ․ Մելքոնյանը նրա մարմինը դուրս է բերել ափ, պարանոցին հայտնաբերվել է կապած քար։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել