Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ տարածքով անցնելու են անվերահսկելի քանակի ապրանքներ, և որևէ ՀՀ հսկողություն չի լինելու». Արմեն Եղիազարյան

Սեպտեմբեր 15,2026 23:59 Share

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը գրում է.

«Բա իմացաք՝ ինչ եղավ, այս իշխանության հերթական փուչիկը պայթեց։
Բայրամովն այսօր հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում ճանապարհի մուտքն ու ելքը վերահսկելու է Ադրբեջանը։

Պարզվում է՝ բեռների տեղաշարժը Ադրբեջանից դեպի Նախիջևան ՀՀ տարածքով անցնելիս չի վերահսկվելու, քանի որ այդ փաստացի միջանցքը սկսվելու է Ադրբեջանում և ավարտվելու է Նախիջևանում։

Այսինքն՝ ՀՀ տարածքով անցնելու են անվերահսկելի քանակի ապրանքներ, և որևէ ՀՀ հսկողություն չի լինելու։

Սա է այս իշխանության ինքնիշխանության տրամաբանությունը, որ Ալիևը ինչ ուզի, կարողանա մեր երկրի տարածքով տեղափոխել։

Այս հայտարարությանն էլ եք խնամքով մոտենալու, բա ուր մնաց ՀՀ սուվերենությունը, մեր երկրի վերահսկողությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930