Օրվա լրահոսը
Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է Տիգրան Խաչատրյանը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Տ.Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք, այն է` Հարություն
«Ընդդիմադիրները գոյատեւման խնդիր են լուծում, ՀԱԿ-ը դա էլ չկարողացավ լուծել»
«Ընդդիմադիր քաղաքական ուժերը գոյատեւման խնդիր են լուծում, Հայ ազգային կոնգրեսն այդ խնդիրն էլ չկարողացավ լուծել: Ըստ էության՝ ընդդիմությունը բավական լուրջ խնդրի առաջ է կանգնած, ընդ որում՝ ընդդիմադիր բոլոր ուժերը: Քայքայման գործընթացի մասին եթե խոսենք, ոչ միայն կարելի է ԲՀԿ-ին նկատի ունենալ, նրա հետ տեղի ունեցածը, այլ նաեւ «Ժառանգությանը», ՀԱԿ-ին, պարզապես այստեղ մասշտաբների հարց կա: Դաշնակցությունը
Պատմական, թե բանասիրական հայրենիք
Ես չգիտեի, նաեւ հանդգնություն ունեմ մտածելու, որ դուք էլ չգիտեք, թերեւս ոչ մեկս էլ չգիտեինք, թե ինչքան դժվար է, երբ կատարվում է մարդու մանկության երազանքը: Տառաճանաչ ես դառնում, լսում ես ուսուցիչներիդ, սկսում ես գրքեր կարդալ եւ ծեփը թափած դպրոցի պատերի ներսում լսում ես, որ դու հնագույն ժողովրդի զավակ ես, լսում ես ու Րաֆֆի ես կարդում
Արա Բուդաղյանի պարտապանը պարտքի մեծ մասը հասցրել էր վերադարձնել. Պատմում է Էմիլ Բուդաղյանը
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ դատարանից դեռ չի ստացել իր բողոքի մերժման ամբողջական որոշումը: Հիշեցնենք, որ նախօրեին Վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանի բողոքը եւ ուժի մեջ թողեց Վարչական դատարանի՝ Բուդաղյանին երկու ամսով կալանավորելու որոշումը։ «Ես եւ շատ փաստաբաններ գիտենք, որ դատարանը ազգային անվտանգության գործերով աշխատում է այնպիսի դիրքորոշում
Հայաստանի մարզերում եւ համայնքներում ստեղծվում են ընտանիքի աջակցության կենտրոններ
«Ընտանիք» կենտրոններին կարող են դիմել աջակցության կարիք ունեցող բոլոր ընտանիքները
«Նարեկացու լույսը»
Հուլիսի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Գրիգոր Նարեկացուն նվիրված գիտական, գեղարվեստական ցերեկույթ: «Նարեկացու լույսը» խորագրի ներքո կներկայացվեն գիտական, գեղարվեստական մեկնաբանություններ Նարեկացու և նրա մատյանի՝ Նարեկի հրաշագործությունների մասին: «Գրիգոր Նարեկացին մեզ համար ոչ միայն աստվածաբան է, այլև փիլիսոփա և մեծ գիտնական,- ասում է նախագծի հեղինակ Անահիտ Դավթյանը,- և այդ համատեքստում
«ՀՀ-ն գրավիչ չէ ներդրումների համար»
Ինչպես հայտնի է՝ հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող «Օրանժ» ընկերությունը բացառիկ քննարկումներ է սկսել «Յուքոմի» հետ՝ կապված «Օրանժ Արմենիայի» բաժնետոմսերի վաճառքի հետ: «Առավոտ»-ը «Օրանժի»՝ Հայաստանից հեռանալու պատճառների եւ Հայաստանի բիզնես-միջավայրի մասին զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ: Տնտեսագետը համարում է, որ միշտ էլ նման գործընթացներ լինում են, բայց խնդիրը դրանում չէ. «Իրականում շատ պարզ, հասկանալի, տնտեսագիտորեն բացատրելի
«Սա ոչ այնքան մրցույթ է, որքան հնարավորություն». Էդուարդ Զորիկյան
Ավելի քան յոթ տարվա ընդմիջումից հետո Հայաստանում կանցկացվի հեղինակային երգի փառատոն: Այն կազմակերպում են Բարդեր ակումբն ու Հայաստանի կոմպոզիտորների միությունը: «Հուսո Առագաստ-2015» հեղինակային երգի փառատոնն անցկացվում է «Երգի փառատոն 2015» մեգանախագծի շրջանակում՝ երկու փուլով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի տնօրեն, հեղինակային երգի կատարող Վախթանգ Հարությունյանը: Սևանում և Դիլիջանում անցկացվող «Հուսո առագաստ»
Հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում
Mes.am-ը տեղեկացնում է՝ հուլիսի 25-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը, երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Ժամը 13.44-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1 կանչ»: Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ կանչ»:
Արման Ղուկասյան. Սաքունցը հաստատել է մեր հետազոտության արդյունքները
Արման Ղուկասյանի խոսքերով՝ իրենք ամեն ինչ անելու են, որ այն կազմակերպությունները, որոնք պատրաստ են գունավոր հեղափոխություն իրականացնել, գոյություն չունենան
Ինչպես ցրել գաղջ մթնոլորտը
Արբակ Խաչատրյանը` Գերմանիայի հզորացման վտանգների, Հունաստանի անկայուն իրավիճակի, Բաղրամյան պողոտայի իրադարձությունների, Հայաստանի օլիգարխների ու բյուջեն համալրելու հնարավորության մասին: Դեռ երկու տարի առաջ «Առավոտին» տված հարցազրույցներից մեկում Մոսկվայում բնակվող իրավապաշտպան Արբակ Խաչատրյանն ասել էր. «Մեր սերունդն անառակ գտնվեց, երիտասարդները պետք է փրկեն Հայաստանը»: Այսօր արդեն Արբակ Խաչատրյանն ուրախությամբ է խոսում էլեկտրաէներգիայի թանկացման փորձի առիթով Հայաստանում երիտասարդների ըմբոստության
«Նորք-Մարաշ»-ի սրտաբանականը չե՞ն սնանկացնի
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում դժվար ժամանակներ են. այս հիվանդանոցում որոշ բուժաշխատողների եւ տնօրինության միջեւ լարված հարաբերություններ են: «Առավոտի» հետ զրույցում մի քանի բժիշկներ, որոնք չցանկացան՝ իրենց անունը հրապարակենք, ասացին, որ հիվանդանոցի տնօրեն Լիդա Մուրադյանի հետ նախկինում հրաշալի հարաբերություններ են եղել, նա շատ ուշադիր, հոգատար ղեկավար է եղել, սակայն վերջին շրջանում «լեզու չեն գտնում»: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝
Ժիրայր Սեֆիլյան. Մեր խնդիրը միայն ռեժիմից ձերբազատվելը չէ
Ժիրայր Սեֆիլյանը հուսով է, որ միավորված քաղաքական ուժերը արդյունքի են հասնելու
Եվրոպացի եւ հայ մասնագետները արդեն հեշտությամբ կարող են միմյանց գտնել
Կապիտալը հայերի մեջ պահելու համար պետք է համագործակցել հայ մասնագետների հետ
Ժիրայր Սեֆիլյան. Սահմանադրական փոփոխություններով զոռբայությունը բերում են օրենսդրական դաշտ
Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը մանկուց շատ է երազել կենտկոմի քարտուղարի աթոռին բազմել
Արամ Հայկազի անգլերեն գրքի շնորհանդեսին մասնակցել են Նյու Յորքից նրա մտերիմները
Հրանտ Մարգարյանը շատ հուզվեց «Նյու Յորքում Համաստեղին նվիրված երեկոյի ժամանակ Հրանտ Մարգարյանն ասաց, որ ընթերցողներին «Համաստեղոտել եմ»։ Հիմա ուրախությամբ ասում եմ՝ Հայկազոտում եմ։ Շատ լավ է, որ գիրքը գտնում է ընթերցողին»,- ասում է Մարգարիտա Խաչատրյանը։ Նա պատմում է, թե վաղուց հաշտվել է այն փաստի հետ, որ իր հրատարակած գրքերից հաճախ պարզապես… անհետանում են։ «Այնքան ուրախացա,
Սյունիքի մարզպետի խորհրդականի դեմ հայցով դատարանում սպասում են նաեւ aravot.am-ին
Հուլիսի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել էր «Վիրավորանք հասցնելու համար լրատվության նույն միջոցով հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները լրատվության նույն միջոցով հերքելու եւ փոխհատուցում վճարելու մասին» հայցով նախնական դատական նիստը: Հայցվորը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանն է, նրա ներկայացուցիչը՝ փաստաբան Տիգրան Մուրադյանը: Պատասխանող է ճանաչվել ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական, Արցախյան
ԼՂ ՊԲ. ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան
«Եթե իսկապես հոգեւոր սնունդ տրվեր, այսքան անբարո հասարակության մեջ չէինք ապրի»
Ըստ Ավետիք Իշխանյանի` ժողովրդին հնազանդություն քարոզող եկեղեցու եւ հարստահարողների միջեւ փոխադարձ պայմանավորվածություն կա Նոր Հաճընում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված արդեն 7-րդ եկեղեցու բացման ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն ասել էր. «Ես կարծում եմ, որ հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգեւոր, բարոյական կյանքն
Աղավնաձոր գյուղում 150 հեկտարից ավելի տարածք այրվել է
Երեկ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում մեծ հրդեհ է եղել: Կեսօրից հետո գյուղացիները տեղեկացել են, որ իրենց բերքատու այգիները, խոտհարները հրդեհվում են: Հրդեհվել է նաեւ գյուղի արոտավայրերի զգալի մասը, մասնակի վնաս են կրել գյուղի խաղողի այգիները: Դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ մինչեւ ուշ գիշեր փորձել է մասնակի հանգցնել հրդեհը: Aravot.am-ը Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանից
«Շինդլերի ցուցակի» պրոդյուսերը «Օսկարը» նվիրել է Հոլոքոստի կենտրոնին
1993թ. ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը (Schindler՚s List) արժանացավ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Ֆիլմը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ապրող Օսկար Շինդլերի մասին է, որը փրկում է հազարավոր մարդկային կյանքեր: Ֆիլմի պրոդյուսերներն են Ժերարդ Մոլենը, Սթիվեն Սփիլբերգը եւ Բրանկո Լուսթինգը: Վերջինս հրեական ծագմամբ խորվաթ պրոդյուսեր է: Նա օրերս Երուսաղեմում կայացած միջոցառման ժամանակ Հոլոքոստի «Յադ
«Ավելի գրագետ կլինի՝ դուրս գա ոստիկանապետը ու ներողություն խնդրի» (տեսանյութ). A1plus.am
ՀՀ ոստիկանապետից նկատողություն ստացած 9 ոստիկանին ավելացան եւս 3-ը։ Նրանք հունիսի 23-ին մասնակից են եղել ցուցարարների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամը ոստիկանապետին այլ առաջարկ ունի. «Շատ ավելի գրագետ կլինի՝ դուրս գա հենց ոստիկանապետը ու ներողություն խնդրի հանրությունից»,-ասում է Սոֆյա Հովսեփյանը։ Առաջնահերթ պետք է պատժել այն ոստիկաններին, որոնք հրաման են տվել ցրել խաղաղ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Զիգֆրիդ Բրակեին
Շնորհակալական ուղերձում մասնավորապես ասված է․ «Հարգելի պարոն նախագահ, Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Վստահ եմ, որ Ներկայացուցիչների պալատի այդ քայլն իր նպաստը կունենա ապագայում մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում: Բելգիայի խորհրդարանը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունն
Ռուզաննա Խաչատրյանի պաշտպան. «Հիմնավոր են մեր ենթադրությունները, որ նման լրագրողներ չկան»
Hzham.am-ի լրագրողները չեն ներկայացել դատարան
Արթուր Աբրահամը ռինգից դուրս էլ հանգիստ չունի
Նա Հայաստան կգա, հավանաբար, օգոստոսին Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը չի խախտելու յուրաքանչյուր մենամարտից հետո Հայաստան գալու եւ իր բազմահազար երկրպագուների հետ շփվելու ավանդույթը: Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ ժամկետից շուտ փառահեղ հաղթանակ տոնելուց հետո Արթուրը հայրենիք կգա, հավանաբար, օգոստոս ամսին: «Արթուր
Քաղաքագետը կանխատեսում է միջին ինտենսիվությամբ պատերազմ
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ, ժամանակն է, որ հայկական կողմը ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում փոփոխություններ կատարի իր գործողություններում: «Պետք է Հայաստանն ընդունի, որ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում անուղղակի մասնակից է ու դուրս գա բանակցությունների գործընթացից, առաջ մղվի Արցախը»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը: Նա շեշտեց, որ կոնֆլիկտի հարցում ԼՂՀ-ում ու ՀՀ-ում հստակեցումներ պետք է մտցվեն. «Կոնֆլիկտը կառուցվածք
Սեյրան Օհանյանը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին եւ այլ թեմաներին վերաբերող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հուլիսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Տերտերյանը «կվերադառնա» Հայրավանք
Կոմպոզիտորի տնից կմեկնարկի նրա երազած միջազգային փառատոնը Ավետ Տերտերյանը հուլիսի 29-ին կդառնար 86 տարեկան: Կոմպոզիտորն առավելապես հայտնի է իր սիմֆոնիաներով, որոնք իրենց նորարարությամբ եւ հայկական հոգեւոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլեւ խորհրդային եւ համաշխարհային երաժշտության մեջ: Որոշ սիմֆոնիաներում նա օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ եւ այլն: Կոմպոզիտորի
Նիկիտա Սիմոնյանը Բլատերին կփոխանցի ողջ Ռուսաստանի հարգանքը
Հունիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության նախնական վիճակահանությունը, որին մասնակցելու է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնակատար Յոզեֆ Բլատերը: Կոռուպցիոն սկանդալից հետո Բլատերը, որ անգամ հրաժարվել էր ներկա գտնվել կանանց աշխարհի առաջնությանը, առաջին անգամ է դուրս գալիս Շվեյցարիայից: Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը լրատվամիջոցներին հայտարարել է, որ Հյուսիսային մայրաքաղաքում ինքը հանդիպելու
Ի՞նչ վտանգավոր հիվանդություններ է առաջացնում ալկոհոլը
Մենք խմում ենք մեր ընկերների հետ չնախատեսված հանդիպման առիթով, կանխավճարի, դրամապարգեւներ ստանալու կամ չստանալու, կնոջ հետ գժտվելու կամ հաշտվելու, հարսանիքի կամ բաժանման, վատ եղանակի, պետի ծննդյան օրվա առիթով եւ հազար ու մի այլ՝ օբյեկտիվորեն կամ հատուկ մեր կողմից ստեղծված իրադրությունների դեպքում։ Դա անպատիժ չի մնում։ Շատ ալկոհոլիկներ սկսել են հատկապես այդպիսի «կոնծաբանություններից»։ Եթե մարդը չի


















































