Օրվա լրահոսը
Դունյա Միյատովիչը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել լրագրողների ազատ աշխատելու իրավունքը
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր մտահոգություն է հայտնել Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական փոփոխություններին հանրաքվեն լուսաբանող լրագրողների աշխատանքի խոչընդոտումների եւ նրանց նկատմամբ հնչած սպառնալիքների փաստերով: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ մամուլի հաղորդագրությունից: Դունյա Միյատովիչը, մասնավորապես, առանձնացրել է iLur.am կայքի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի եւ Hetq.am կայքի լրագրող Դիանա
Ադրբեջանական կարմիր էքսկավատորը եւ սահմանին արածող ոչխարի հոտը
Ադրբեջանցիները հողաշեն ճանապարհ են բացում
Հրատարակվել են 3 բացառիկ գիրք-ալբոմներ
Դեկտեմբերի 9-ին «Միրզոյան» գրադարանում կայացավ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) կողմից՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց առաջնորդանիստ Թբիլիսիի սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման ծրագրի շրջանակում հրատարակված 3 գիրք-ալբոմների շնորհանդեսը: Դրանք են «Surb Gevorg Cathedral. որմնանկարներ», «Սայաթ Նովա.քնարերգություն», «Քարթլիի թագուհի Շուշանիկը»: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց IDEA հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու Էլեոնորա Մալխասյանը, գրքերն ի սկզբանե տպագրվել
Հարուցվել է 10 քրեական գործ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 9-ի դրությամբ ուսումնասիրվել է 446 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: Դրանցից 420-ը պարունակել
Էդվարդ Նալբանդյան. «Գերմանիան Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից է»
Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Գերմանիա Դեկտեմբերի 9-ին Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Բեռլին։ Նույն օրը կայացավ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծեցին, որ երկու երկրներն էլ շահագրգռված են երկկողմ
«2015 թվականը կոռուպցիայի դեմ պայքարի գործում շատ կարեւոր տարի էր»
Վերջին 1-2 տարիների ընթացքում Հայաստանը ցուցանիշների բարելավում ունի
Հարուցվել է 3 քրեական գործ՝ թիվ 10 ընտրատարածքի 3 տարբեր տեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացված ահազանգերի ստուգման արդյունքում դեկտեմբերի 8-ին հարուցվել է 3 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։ Դրանք են՝ Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայքում դեկտեմբերի 6-ին հրապարակվել էր ահազանգ, որ Երևան
«Այո»-ների թիվը նվազել է 19-ով, «Ոչ»-ի քվեաթերթիկների թիվն ավելացել է 10-ով
2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` դեկտեմբեր 9-ին, իրականացված ընդհանուր առմամբ 14 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 19-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 10-ով, անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է մեկով: Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի
Դիտորդ. Վերահաշվարկի ընթացքում առայժմ ոչ մի փոփոխություն չի լինում
Վիկտորյա Այդինյանի խոսքերով՝ վերահաշվարկի ընթացքում հայտնաբերված անճշտությունները 1-2-ն են
Հրայր Մանուկյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի թիվ 93 դպրոցում տեղակայված թիվ 5/01 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 21:30-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընտրատեղամասում՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում, իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտել են նույն հանձնաժողովի հանրապետական կուսակցության անդամները, որը
Րաֆֆի Հովհաննիսյան. «Ազատի որդի Սերժ, ուժեղ եղիր և հրաժարական տուր»
Ազատության հրապարակում այսօր անցկացվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական տեղեկատվական հավաքը: Մինչ ելույթները՝ «Նոր Հայաստան»-ի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը ընթերցեց փրկության ճակատի քաղաքական հայտարարությունը հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: Փաստաթղթում, մասնավորապես ամրագրված է. «Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անվան տակ իրականում տեղի է ունեցել քաղաքացիների ընտրական իրավունքի համակարգային ոտնահարում»: Հայտարարությունում նշված է, որ «կատարվածը սերունդների դեմ ուղղված ծանրագույն
«Ես սիրում եմ իմ հայրենիքը եւ ասում եմ ոչ». Վերահաշվարկ
Վերահաշվարկի արդյունքում՝ «Այո» քվեաթերթիկների թիվը պակասեց 3-ով՝ 695-ից դառնալով 692, «Ոչ» քվեաթերթիկների թիվը նույնը մնաց՝ 241
Տիգրան Մուկուչյանը լրատվամիջոցի ներկայացուցչի վրա ճնշում է գործադրել
2015թ. դեկտեմբերի 6-ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հաղորդում է ստացել Թիվ 19/15 տեղամասում հանրաքվեի ընթացքին հետևող Asparez.am լրատվական կայքի (այսուհետ` Ասպարեզի) ներկայացուցիչ Մելինե Ավագյանից և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Անի Գևորգյանից, որի համաձայն՝ թիվ 19/15 տեղամասային հանձնաժողովի անդամներն արգելում են իրենց արդյունավետորեն դիտարկել ընտրողների ստորագրած ցուցակները, մասնավորապես` արգելվում է ծանոթանալ ընտրողների
Նյութապես շահագրգռելով քաղաքացու՝ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ
2015 թվականի դեկտեմբերի 6-ին «News.am» էլեկտրոնային կայքում հրապարակված «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնում է կեղծիքներով» վերտառությամբ հոդվածի համաձայն՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Ազատության հրապարակում հայտարարել է, որ ի թիվս այլ խախտումների, արձանագրվել է նաև թիվ 7/33 տեղամասի դիմաց կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենայում քաղաքացիներին գումար բաժանելու դեպք: Նյութապես շահագրգռելով՝ քաղաքացու հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը առերևույթ խոչընդոտելու
Զարուհի Փոստանջյանի վերջին կատակն ու դրա արձագանքն ԱԺ-ում (Տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսափողին մոտեցավ համակարգչով եւ բարձրախոսը մոտեցրեց համակարգչին, որ լսվի իր տեսանյութը: Գալուստ Սահակյանը միանգամից հորդորեց անջատել խոսափողը: Տեսնելով, որ Զարուհի Փոստանջյանն անդրդվելի է, Գալուստ Սահակյանը նիստերի դահլիճում ներկաներին ասաց. «Հեսա կանցնի, համբերեք»: Կառավարության անդամները ծիծաղում էին: Զարուհի Փոստանջյանը Գալուստ Սահակյանին ասաց. «Ես ձեզ հորդորում եմ մի
Վարչապետը վիճեց Փաշինյանի հետ իր ունեցվածքի մասին. «Ես էլ կարամ քո-ով խոսամ ու դու-ով խոսամ» (Տեսանյութ)
«Գաղտնիք չէր, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ինչպես ցույց տվեց նախորդ կիրակի տեղի ունեցած հանրաքվեն՝ կարուսելի, սենդվիչնոցի եւ ռեալիթի շոուների վերածելու հայրենիք ունենք»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպիսի հումոր արեց եւ խոսեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին: Նրա խոսքերով՝ «Տարիներ ի վեր շարունակում էր օդում կախված մնալ չստուգված լուրերը
Պերմյակովի դատավարությունը կսկսվի դեկտեմբերի 18-ին՝ 102-րդ ռազմաբազայում
Հենց նոր Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին կդատեն Գյումրու 102-րդ ռազմաբազայում: Առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, ժամը 12-ին: Դատական նիստը փաստորեն կլինի արտագնա: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը գրանցել է բազմաթիվ խախտումներ
2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 1 ընտրատարածքում ընտրատեղամասում, որն ընդգրկում է Ավան վարչական շրջանը և Նոր Նորքի մի հատվածը: ՔՀԻ դիտորդները տեղամասերում հերթափոխով դիտորդություն են իրականացրել առավոտյան 07:30-ից մինչև հաշվարկի ավարտը: Գործել է անվճար իրավական խորհրդատվության 080 080 804 թեժ
Ապարան-Նիգավան ավտոճանապարհին սաստիկ քամի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վայք-Սարավան, Սիսիան-Զանգեր, Գորիս-Շուռնուխի-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարան-Նիգավան ավտոճանապարհին սաստիկ քամի է:
«Այո»-ի ռեկորդային ցուցանիշ Արթիկի ոստիկանապետի եղբոր ու գեներալ Մանվելի սանիկի ղեկավարած գյուղերում
Շիրակի մարզի 6 վարչական տարածքներից (Գյումրի, Արթիկ, Ախուրյան, Անի, Աշոցք, Ամասիա) Արթիկը սահմանադրական փոփոխությունների օգտին ամենաբարձր ցուցանիշ ապահոված տեղանքն է: Արթիկի վարչական տարածքում, որի մեջ մտնում են 23 գյուղեր եւ մեկ քաղաք՝ Արթիկը, արձանագրվել է հետեւյալ պատկերը. հանրաքվեին մասնակցել են 23 115 քաղաքացի, այսինքն` 59,2 տոկոս. «այո» քվեարկածների թիվը 16 808 է, որը կազմում է 72,6 տոկոս,
«Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչների կողմից հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իրենց լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքով հարուցվել է քրեական գործ
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց, իր լիազորություններն իրականացնելու ժամանակ, հիշյալ շտաբից դուրս է եկել ինքնությունը չպարզված տղամարդը, ձեռքով փակել է տեսախցիկի օբյեկտիվը՝ խոչընդոտելով տեսանկարահանման բնականոն ընթացքը և պահանջել է հանձնել տեսախցիկը կամ հիշողության կրիչը: Բացի
Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին ազատ են արձակել. Apa
Այսօր Ադրբեջանի վերաքննիչ դատարանում շարունակվել են Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի գործով վերաքննիչ բողոքի լսումները։ «Apa»-ի տեղեկացմամբ՝ փաստաբանը դատարանին խնդրել է արդարացնել Յունուսներին: Դատախազը դատարանին խնդրել է չբավարարել վերաքննիչ բողոքը։ Դատարանը գնացել է խորհրդակցության, ինչից հետո հրապարակվել է որոշումը։ Դատարանը Լեյլա եւ Արիֆ Յունուսներին արդարացնելու հիմք չի տեսել։
«Հակառակորդը կրակում է 60, 82 եւ 120 մմ ականանետերից, ուժի լեզվով են ուզում խոսել մեր հետ». Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
Առաջնագծում լարումն ավելանում է, այս երեկո առաջին անգամ Ադրբեջանը նաեւ տանկից է կրակել, ունենք զոհ: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հարցնելով՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը փորձեց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանից տեղեկատվություն ստանալ: Նախարարը պատասխանեց, որ իրադրությունը ՀՀ եւ Արցախի սահմաններում մնում է լարված, ավելին՝ հանրաքվեի նախօրեին եւ հիմա հասել է իր գագաթնակետին ու
ՔՀՖ-ն պահանջում է ԿԸՀ-ից` անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները
ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2015թ. դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում գրանցված բազմաթիվ խախտումների վերաբերյալ Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) ներկայացուցիչներս, խորը վրդովմունք ենք հայտնում ս.թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման, անցկացման եւ հաշվարկի ընթացքում գրանցված բազմաթիվ խախտումների վերաբերյալ։ Պնդում ենք, որ հանրաքվեի
Աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, փոխչեմպիոն եւ թիմային արծաթ՝ առանց պետական աջակցության
Հիմնադրվելով 2011 թվականին՝ Հայաստանի մասռեսթլիգի ֆեդերացիան կանոնավոր լուրջ արդյունքներ է արձանագրում միջազգային պաշտոնական առաջնություններում: Վերջին նշանակալի ձեռքբերումը գրանցվեց նոյեմբերի վերջին՝ Մոսկվայում անցկացված աշխարհի գավաթի առաջնության 3-րդ փուլում եւ ընդհանուր հաշվարկում: Մասնակցելով վեց մարզիկով՝ Հայաստանի ներկայացուցիչները եզրափակիչ փուլում նվաճեցին 1 ոսկե, 2-ական արծաթե եւ բրոնզե մեդալ, իսկ բոլոր փուլերի ընդհանուր հաշվարկով գյումրեցի Կարեն Մարտիրոսյանը 70 կգ
Խաչատուրով. ՀԱՊԿ-ն Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումը ստոր ագրեսիա է որակել. Ria
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական կոմիտեի այսօրվա նիստի մասնակիցները միաձայն սատարել են Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, եւ դատապարտել են Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծիչի կործանումը։ Այս հայտարարությունն, ըստ «Ria»,-ի, արել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ «ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների շտաբի պետերը սատարել են Ռուսաստանի դիրքորոշումը, ստոր ագրեսիա են որակել ռուսական ռմբակործիչի կործանումը
«Սուրճի բաժակի շուրջ քննարկում են դպրոցն ու կարծում, թե մասնագետ են». Արմեն Աշոտյան
«Ինչպիսի՞ն է ՀՀ-ում կրթության որակը»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳ նախարարին այսպիսի հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ հիշեցնելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը կրթության որակը մեր երկրում գնահատել էր անբավարար՝ իր տարեկան զեկույցում: Նախարարը պատասխանեց, որ չի ուզում անդրադառնալ օմբուդսմենի գնահատականներին. «Կրթությունը առաջին հայացքից շատ գայթակղիչ ոլորտ է՝ ոչ մասնագիտական կարծիք հնչեցնելու համար: Ամեն մեկը,
Գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը եվրոպական տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետությունում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանի երկրներում 2015 թվականի 48-րդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 23-29-ին, գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համապատասխանել է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին: Նույն կազմակերպության պաշտոնական տվյալներով եվրոպական 40 երկրում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդացության ակտիվությունը նշված հիվանդություններով գտնվում է ցածր մակարդակի վրա՝ գրիպի վիրուսների եզակի արձանագրմամբ: Գրիպի տեսակներ և ենթատեսակներ,


















































