Օրվա լրահոսը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում

Դեկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև կոնգրեսական Աննա Էշուի հետ։ Նույն օրը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի և հանձնախմբի ԱՄՆ կառավարության հետ կապերի պատասխանատու Քեյթ Նահապետյանի ուղեկցությամբ, Կարեն Միրզոյանը հանդիպում

«Արդար ա, խաղացեք, ժողովո՛ւրդ». Վերահաշվարկ

Ընտրատեղամասային հանձնաժողովը ե՛ւ «Այո», ե՛ւ «Ոչ» քվեաթերթիկները միասին էին դրել՝ 1 պարկում

Գողացված պլաստիկ քարտով փորձել է գումար կանխիկացնել (լուսանկարներ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2015 թվականի հուլիսի 9-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսի մեջ հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այցեքարտեր, որի հետևանքով վերջինիս

Պատգամավորները հոտնկայս լսեցին օրհներգը. ԱԺ 8-րդ նստաշրջանն ավարտվեց

Քիչ առաջ 5-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց 8-րդ նստաշրջանը:

Օմբուդսմեն. Հավաքի ժամանակ վրանի տեղադրման ինքնըստինքյան անթույլատրելիությունը չի բխում ո´չ ՀՀ օրենսդրության պահանջներից եւ ո´չ էլ միջազգային իրավական չափորոշիչներից

Այսօր Վարուժան Ավետիսյանը դիմել է Օմբուդսմենին Ազատության հրապարակում վրանի տեղադրման կապակցությամբ: Հաշվի առնելով հավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, ինչի կապակցությամբ նաեւ ցուցարարների՝ վրան տեղադրելու խնդրանքը Օմբուդսմենը հրատապ գրություն է ուղարկել Ոստիկանություն: Ստորեւ կարող եք տեսնել Օմբուդսմենի գրությունը. «Քաղաքացի Վարուժան Ավետիսյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումով հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ից

Նշանակվեցին բռնցքամարտի հավաքականների նոր գլխավոր մարզիչներ

Այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հանդիպեց տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հետ, որից հետո հրապարակեց նոր նշանակված մարզիչների անունները: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ բոլոր տարիքային խմբերում կատարվել է մարզիչների փոփոխություն: «Սա ամենեւին չի նշանակում, թե նախորդ մարզիչները իրենց չեն արդարացրել: Պարզապես, ֆեդերացիայի նախագահ իմ լինելուց հետո մենք կիրառում ենք ռոտացիոն կարգը՝

«Երբ արվեստին վերաբերվեն այնպես, ինչպես բանակին են վերաբերվում»

Չնայած ֆինանսական խնդիրներին՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունը ընթացիկ տարում կարողացել է մի շարք միջոցառումներ կազմակերպել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում. «Ուշագրավ էին հատկապես դրսում տեղի ունեցած համերգները: Օտարազգի երաժիշտները կատարում էին հայ կոմպոզիտորների գործերը: Նոյեմբերի 1-ին Բոստոնում տեղի ունեցած համերգի ժամանակ շատ հետաքրքիր էր սևամորթ մի երգչի կատարմամբ «Մարտիկի երգը» («Թռչեի մտքով տուն») լսելը»,- այսօր լրագրողների

ՄԱԿ-ի մշտական համակարգող. «Հայաստանում կին քաղաքապետ չկա»

«Վերջին տարիներին Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության առումով մեծ առաջընթաց է գրանցել, ապացույցն էլ այսպիսի հերթական քննարկումն է»,-այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված հանդիպման ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: Նրա բնորոշմամբ՝ մեր երկիրը մարդու իրավունքների պաշտպանության նպատակով բարեփոխումներ է իրականացրել, միացել միջազգային կոնվենցիաներին եւ համաձայնագրերին. «Միաժամանակ, որպես երիտասարդ ժողովրդավար

«Սերժ Սարգսյանն ակնարկեց՝ եթե ուզում եք կարկանդակ կիսել, ՀՀԿ-ի հասցեին հնչող վիրավորանքներն էլ պիտի կիսեք»

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ հանրաքվեի գործընթացում ընդդիմությունը ոչ մի բացթողում չի ունեցել: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը քաղաքական վերլուծաբանը այս առիթով մանրամասնեց. «Ընդդիմությունը փայլուն հաջողություն է գրանցել. իր սուղ ռեսուրսներով ազգաբնակչությանը կարողացել է համոզել, որ մեծամասնությունը գնա ու «ոչ» ասի: Սա ընդդիմության պարտությունը չէ, այլ իշխանության պարտությունը, քանի որ նրանք, ունենալով անսահման ռեսուրսներ, չկարողացան այդ

Սամվել Ալեքսանյանը «Ջերմուկ» հանքային ջուրը համարում է բնամթերք ու դրա դիմաց հարցազրույց է տալիս (տեսանյութ). Shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցազրույց էր տալիս մեր գործընկեր Կարմեն Դավթյանին, մինչդեռ ամիսներ առաջ պատգամավորը հայտարարել էր, որ այսուհետ հարցազրույցի համար պետք է վճարեն առնվազն 500 ԱՄՆ դոլար, քանի որ ինքը «երկնակամարում երևացող ու չմարող աստղ է»: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հարցին, թե ինչքան է իրեն վճարել Կ. Դավթյանը հարցազրույցի դիմաց,

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ լցոնումների վերաբերյալ. Hcav.am

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ Հանրաքվեի քվեարկության ընթացքում տեղի ունեցած լցոնումների և բացակա անձանց փոխարեն քվեարկություն կատարելու վերաբերյալ, մասնավորապես՝ կասկած հայտնելով այն մասին, որ նման ընտրակեղծիքների հավանականությունը, հատկապես մեծ է այն տեղամասերում, որոնցում գրանցվել է 50-100 տոկոս մասնակցություն: Հանցագործության մասին հաղորդումը՝ այստեղ Վերոնշյալ

Գյումրիից հետո Վանաձորն են տեխնոլոգիական կենտրոն դարձնում

Վանաձորում կանցկացվի ՏՏ մրցույթ

Ավարտին է մոտենում Գլխավոր պողոտայի միջանկյալ հատվածի այգու 1-ին փուլի շինարարությունը

Մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի շուրջ 2.5 հա զբաղեցնող այգու տարածքում ավարտին են մոտենում 1-ին փուլով նախատեսված շինբարեկարգման աշխատանքները: Շինարարությունն իրականացվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Առաջին հատվածում ամբողջությամբ ավարտվել է սալիկապատումը, որն առաջիկա օրերին կավարտվի նաև 2-րդ հատվածում: Առանձնացված են նաև կանաչ տարածքները, ուր համապատասխան նախագծի համաձայն աշնանը ծառատունկ է իրականացվել:

Վաչե Գաբրիելյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 68-րդ նիստի աշխատանքներին: Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մոտ երկու տասնյակ հարցեր: ՀՀ կառավարություն

Հայաստանի կանանց 60 %-ը ենթարկվում է բռնության

1948 թվականից դեկտեմբերի 10-ն աշխարհում նշում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Հայաստանի Ամերիկյան համալսարանում օրը յուրահատուկ ձեւով նշանավորվեց. HuRiCamp` մարդու իրավունքների մասին «չկոնֆերանս»-ի օրակարգը ձեւավորվեց հենց մասնակիցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցիչների կողմից: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վերջին 16 օրում ամբողջ աշխարհում կազմակերպվել է մարդու

«Ցավազրկող դեղ ենք տալիս՝ չի ազդում, քնաբեր ենք տալիս՝ չի քնում». ԱԺ-ն քննարկում է կեղծ դեղերի հարցը

Հայաստանում մի բուռ «Ասկոֆեն» ես խմում՝ գլուխդ ավելի շատ է սկսում ցավել:

Հայաստանի բնապահպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի հանդիպման 21-րդ նստաշրջանին/COP21/: Կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում նախատեսվում է ընդունել իրավական ուժ ունեցող միջազգային համաձայնագիր, ըստ որի աշխարհի բոլոր պետությունները պետք է ստանձնեն Կլիմայի փոփոխության զսպմանը նպատակաուղղված հանձնառություններ (կամ ինչպես որոշված

«Մենք բոլորս գիտենք Հայաստանում դեղ ներմուծող մաֆիոզներին՝ անուն առ անուն». Նաիրա Զոհրաբյան

Կեղծ դեղեր արտադրողների համար քրեական պատիժ է սահմանվելու:

Նալբանդյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը

Դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցելությամբ Վիենայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին։ Նախարարները գոհունակություն հայտնեցին բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նոր լիցք են հաղորդում տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացմանը։ Նախարարներ Նալբանդյանն ու Կուրցը զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ, քննարկեցին համագործակցության խորացման ուղիները, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության

Սոցիալական աջակցության ոլորտում համագործակցության նոր ձևաչափի առաջարկ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` առաջնորդվելով գործընկերության իրավահավասարության և փոխադարձ վստահության սկզբունքներով, հանդես է գալիս Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի շուրջ միավորվելու նախաձեռնությամբ: Հաշվի առնելով ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացում պետական, համայնքային և ոչ պետական կազմակերպությունների ու անհատների դերն ու նշանակությունը` նախարարությունը կարևորում է նրանց հետ համագործակցության նոր ձևաչափի ամրագրումը: Համաձայնագրի շրջանակներում փորձ

Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներին և գրություններին տրվել է համապատասխան ընթացք

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 2688 դիմում և գրություն: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս են, ապա քաղաքացիների դիմում-գրությունները համապատասխան իրավասու

Հայաստանը միացավ ԵՄ COSME ձեռնարկատիրության աջակցության ծրագրին

Այսօր ԵՄ ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռներեցության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբիետա Բիենկոսվկան և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ստորագրեցին ԵՄ «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն-COSME» (Competitiveness of Enterprises and Small and Medium-sized Enterprises Programme) ծրագրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այն ուժի մեջ կմտնի 2016թ. հունվարի 1-ից: Հայաստանը OCSME ծրագրին մասնակցող ԵՄ Հարևանության մասնակից երկրորդ

Երիտասարդ անիմատորներից կրթաթոշակը շնորհվեց Լևոն Բաղդասարյանին և Շուշանիկ Եսայանին

Դեկտեմբերի 10-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և «ՌեԱնիմանիա» փառատոնի համատեղ մամլո ասուլիսը: Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով կցորդ, տիկին Նատալիա Ցագրիսը բարձր գնահատեց «ՌեԱնիմանիայի» և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև սերտ համագործակցությունը ֆրանսիական անիմացիոն կինոյին աջակցության և խթանման, ինչպես նաև անիմացիոն կինոյի ոլորտում հայ ու ֆրանսիացի արտադրողների միջև գործընկերության զարգացման համար: «ՌեԱնիմանիա» փառատոնի

Լավ լուր վարորդներին. որոշ խախտումներ միանգամից չեն տուգանվի, կնախազգուշացվեն (Տեսանյութ)

Վկայականը մոռացած վարորդին 24 ժամ ժամանակ կտան՝ այն ներկայացնելու ճանապարհային ոստիկանություն:

Ո՞ւր է Ազգային ժողովի բահը

Գերմանիայի Ռայխսթագում սրբության պես պահում ու պահպանում են այն բահը, որով փորել են իրենց գլխավոր օրենսդիր մարմնի հիմքը եւ կառուցել են պառլամենտը: Այցելուներին թույլ չեն տալիս որեւէ բանի ձեռք տալ՝ հիշեցնելով, որ այնտեղ ցանկացած առարկա արվեստի գործ է: Պառլամենտականների հետ կապված պատմական բազմաթիվ լուսանկարներ, հուշանվերներ, առարկաներ, ամեն ինչ պահպանվում ու հպարտությամբ ցուցադրվում է այցելուներին: Ցանկացած

Մանվել Գրիգորյանի շնորհավորանքն Արցախի Անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ Արցախի Անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Այս տոնական օրվա առիթով ես ջերմորեն շնորհավորում եմ Արցախի հերոսական ժողովրդին, Արցախի իշխանություններին, անձամբ նախագահ Բակո Սահակյանին, շնորհավորում եմ պաշտպանության բանակին` շարքայինից մինչեւ պաշտպանության նախարար: Շնորհավորում եմ իմ բոլոր

Կարգավորիչ գիլյոտինը պարզեցնում է ձեռնարկատիրությունն ազատ տնտեսական գոտում

12 դեկտեմբերի, 2015 – Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները, որոնք վերաբերում են ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման եւ ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից հաշվետվությունների ներկայացման կարգերին: Մասնավորապես, Կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է նախատեսել միասնական ընդունարան, որպեսզի դիմումատուն հնարավորություն ունենա դիմումը

Դիտորդ. «Լցոնման պարզ օրինակ էր»

Նաիրի Հախվերդիի կարծիքով՝ վերահաշվարկի ընթացքում ամեն ինչ արվել է սահմանված կարգին համապատասխան

Չինաստանում բացվեց առաջին հայագիտական կենտրոնը

Դեկտեմբերի 9-ին Չինաստանի Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում տեղի ունեցավ Չինաստանում հայագիտական առաջին կենտրոնի բացումը, որը հնարավոր եղավ իրականացնել Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի և Դալիանի օտար լեզուների համալսարանի համագործակցության արդյունքում։ Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Գայանե Գասպարյանի գլխավորությամբ, Դալիանի օտար լեզուների

Գալուստ Սահակյանի աթոռի բարձրությունն ու դեմոկրատիան

Բունդեսթագի ու ՀՀ ԱԺ-ի միջեւ ինչքան տարբերություններ կան Վերջերս ՀՀ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բողոքում էր, թե ինչո՞ւ է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աթոռը տարբերվում մյուս պատգամավորների աթոռներից: Հայտնի է, որ նրա, ինչպես նաեւ փոխխոսնակների՝ Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի աթոռներն ավելի լայն թիկունքով են, բարձր, ավելի թանկարժեք: Բագրատյանը դժգոհում էր, որ դեմոկրատիայի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930