Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Ես չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ առանց եվրոպական փորձի և օժանդակության»

Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները ԵԽ Նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսին ներկա լրագրողների հարցերին Շաքե Ղազարյան՝ «Արմենիա» հեռուստաընկերություն – Հարցս ուղղում եմ ՀՀ Նախագահին և Եվրոպական խորհրդի Նախագահին՝ Հայաստանը տարիներ շարունակ կողմնակից է եղել տարբերակված մոտեցմամբ` բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացի հիման վրա ԵՄ հետ հարաբերություններին: Եվ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում, կարծեք, երկուստեք ամրագրվեց նման հանձնառություն:

Ուորլիքը հանդիպել է փախստականների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ. artsakhpress.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր հանդիպել է փախստականների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների հետ։

Երեխաները՝ մեդիա շոուների զոհ

Հայկական մեդիա դաշտը ողողած մի շարք հաղորդաշարեր և թոք շոուներ, որոնք ներկայացնում են սոցիալապես անապահով ընտանիքների պատմություններ, մանկատան երեխաների ճակատագրեր, նպատակ ունենալով աջակցել նրանց, չնայած մատուցում են որոշ դեպքերում սոցիալական աջակցություն, սակայն շատ հաճախ առավել վնասում են նրանց բարոյապես: Մասնագետների դիտարկմամբ նման հաղորդումները խախտում են երեխաների, մանկատան սաների իրավունքները, նսեմացնում նրանց արժանապատվությունը, խտրականության թիրախ դարձնում՝

Միջազգային օլիմպիադա. Հայաստանի 15 դպրոցականներից 14-ը մեդալակիր են

Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Այս անգամ արդեն Դանիայի Օրհուս քաղաքում տեղի ունեցած «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայում մեր դպրոցականները նվաճել երեք մեդալ՝ 2 արծաթե, մեկ բրոնզե: Մեր թիմը ներկայացնող չորս դպրոցականներից երեքը դարձել են մեդալակիր՝ ապահովելով օլիմպիադայի լավագույն արդյունքներից մեկը: Կենսաբանության օլիմպիադային մասնակցել է 62 երկրի 239 մասնակից: Մինչ այդ մեր դպրոցականների օլիմպիական

Լավագույն եռյակն առանց հայաստանցիների

Մարտունիում այսօր ավարտվեց շախմատի «Սեւանա լիճ 2015» միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին վեց երկրների երիտասարդ գրոսմայստերներ: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում առաջատարների եռյակը կազմեցին լեհ Յան Կշիշտոֆ Դուդան՝ 6,0 միավոր, իսպանացի Դավիդ Անտոն Գուիջարոն (նկարում)՝ 5,5 եւ հնդիկ Վիդիթ Սանտոշ Գուրջաթին՝ 5,0: Վերջինի հետ հավասար միավորներ վաստակեցին նաեւ հայաստանցի Սամվել Տեր-Սահակյանը եւ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւվը, սակայն լրացուցիչ գործակիցներով

«Լուսաբաց» և «Հեքիաթային կիրճ» ճամբարներում հանգստացող երեխաներին այցելել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին: Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում երկրորդ հերթափոխով ամառային հանգիստն անցկացնող աջափնյակցի երեխաներին հյուրընկալվել է

Ըստ Կարեն Ավագյանի, Մհեր Սեդրակյանն ու Սուրիկ Խաչատրյանը փայլուն հայերեն գիտեն

 ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ, իր գործընկերները քննության դեպքում բարձր միավորներ կստանան

«Կոնրադը կամ պահածոյի տուփից դուրս եկած տղան»

Հայ մանուկների գրադարանը համալրվում է ևս մեկ գրքով: Ռուզան Մարգունին հայերեն է թարգմանել ավստրիացի մանկագիր Քրիստինե Նյոստլինգերի «Կոնրադը կամ պահածոյի տուփից դուրս եկած տղան» գիրքը, իսկ «Զանգակ» հրատարակչությունը հրատարակել է այն: Պահածոյի տուփից դուրս եկած տղայի մասին պատմող գիրքն այսօր ներկայացվեց փոքրիկ ընթերցողներին: «Սա մանկական լավագույն գրքերից մեկն է,- ասում է գրքի թարգմանիչը՝ Ռուզան Մարգունին,-

Թվայնացման այս դարում դիմորդները «պատերի տակից» են ընդունելության միավորները ճշտում

Դիմորդներն առանց այն էլ սթրեսային վիճակում ու սրտատրոփ սպասում են՝ ընդունվե՞լ են բուհ, թե՞ ոչ, պետհամալսարանն էլ մի կողմից է նրանց սթրեսի ենթարկում: Դիմորդները, բուհի ապագա ուսանողներն իրենց անունները փնտրում են կիզիչ արեւի տակ, պետհամալսարանի ֆիզկուլտուրայի մասնաշենքի պատուհաններին, ժանգոտ ճաղերի հետեւում, որտեղ փակցված են բուհի ընդունելության ցուցակները: Թվայնացման այս դարում, երբ անգամ հեռավոր դպրոցներում համակարգիչ

ԵԽ նախագահը՝ ԼՂ հակամարտության մասին. «Խիստ կարեւոր է հրադադարի ռեժիմի պահպանումը»

«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտ ստեղծված իրավիճակը: Վերջին բացասական միտումները մտահոգություն են առաջացրել: Այս հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է առաջնահերթություն Եվրոպական միության համար: Եվրոպական միությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորած բոլոր բանակցություններին, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը»,- այս մասին այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ

Պարտքս հայրենիքի հանդեպ կկատարեմ իսկական զինվորի պես

Հուլիսի 20-ին դարձյալ մարդաշատ էր Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատի մոտ: Հերթական զորակոչն է, և շրջանի տարբեր բնակավայրերից եկել են զինվորացու տղաները՝ հարազատների, ընկերների, բարեկամների ուղեկցությամբ: Զորակոչային բաժնի պետ, ավագ-լեյտենանտ Հովհաննես Բայաթյանը, որը նոր է նշանակվել այս պաշտոնում, զրուցում է զորակոչիկների հետ, ևս մեկ անգամ ստուգում փաստաթղթերը, հետաքրքրվում խնդիրներով: Զորակոչիկների ծնողները լրացնում են հարցաթերթիկը, որն այս տարի

Սահմանված  ժամանակացույցով շարունակվում են «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով նախատեսված միջոցառումները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ   Համահայկական ամառային 6-րդ խաղերի հետ կապված զեկուցվել է, որ համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու, սփյուռքից ժամանող հյուրերին, մարզիկներին և մարզիչներին պատշաճ ընդունելու և երևանյան թիմի բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Նաև զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում ընթանում են «Երևանյան

Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկից թմրամիջոցներ է իրացրել այլ դատապարտյալների

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի կողմից թմրամիջոցներ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ դատապարտյալը ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում օժանդակողների միջոցով խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել ինչպես «Հրազդան», այնպես էլ՝ «Կոշ»

Ամեն ինչ կամ՝ ոչինչ

«Այսօր գործող համակարգով նախագահական ընտրություններում հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը չի ստանում ոչինչ եւ հետագա 4-5 տարիներին մնում է բացարձակապես անգործ, ու թունավորվում է ինքը՝ թունավորելով իր մերձակա շրջապատը նույնպես, հետեւաբար խորհրդարանական կառավարման մոդելն այս իմաստով դառնում է շատ ավելի դեմոկրատական եւ հումանիստական մոդել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում բացատրելով, թե ինչով է կարեւոր խորհրդարանական

Էմին Թորոսյան. «Երրորդ հանրապետության սերունդը երկրի տերն է բառի բուն իմաստով»

Օգոստոսի 17-ին մեկնարկում է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքը։ 13-ամյա պատմություն ունեցող այս ծրագիրը շարունակում է պահանջված մնալ երիտասարդների շրջանում։ «Բազեն» նաև երիտասարդների առաջխաղացման, սեփական ուժերը դրսևորելու տեղ է։ Ու պատահական չէ, որ «Բազեի» երբեմնի մասնակիցներին այսօր կարելի տեսնել հավաքի ղեկավար կազմում՝ տնօրեն, գեղարվեստական և մարզական ղեկավարներ։ Էմին Թորոսյանը «Բազե-2015»-ի գեղարվեստական ղեկավարն է։ Հավաքին մասնակցում է

481.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 20-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 481.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 481.5 դրամ: NASDAQ OMX Armenia

Հղի կնոջը Գյումրիում ավտովթարի էին ենթարկել. նա ծննդաբերել էր արնաթաթախ, պատառոտված գլխով (Տեսանյութ)

Երեկ Գյումրիի Խրիմյան Հայրիկ ու Ղանդիլյան փողոցները միացնող խաչմերուկում, ժամը 19.00-ի սահմաններում տեղի է ունեցել խոշոր ավտովթար՝ հղի կնոջ մասնակցությամբ: Երրորդ երեխային սպասող Աննա Նալբանդյանին նրա եղբայրը Աշոցքից իր մեքենայով տեղափոխել է Ախուրյանի ծննդատուն, սակայն Գյումրիի նշված խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է իրենց: Աննա Նալբանդյանը, որը նստած է եղել վարորդի կողքին, վնասելով իր գլուխը,

Հանձնարարվել է ՃՈ հետ համատեղ քննարկել որոշ փողոցների երթևեկության կազմակերպման հարցը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 42 արձանագրություն, որից 33-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար: Խցանումներից խուսափելու և փողոցները բեռնաթափելու նպատակով էլ ՃՈ հետ համատեղ ուսումնասիրվել է Կենտրոն վարչական շրջանի որոշ փողոցներում միակողմանի

Կայանալու արվեստը. Ինչպես «անկախանալ» ուրիշների կարծիքներից

Վիրավորանքի միջոցով մարդիկ պատմում են իրե՛նց դարդերի մասին Ենթադրենք, դուք քայլում եք փողոցով, եւ ինչ-որ անծանոթ մարդ ձեզ «հիմար» է անվանում: Ձե՛ր գործողությունները… Կարող է լինել տղայական պատասխան. «Էդ դու ի՞նձ հիմար ասիր: Տո դու ո՞վ դառար, որ ինձ էդձեւ բան ասես»: Քաղաքակիրթ պատասխան. «Ներեցեք, մենք ծանո՞թ ենք»: Հոգեկան տվայտանքներ. «Ինչո՞ւ է նա ինձ հիմար

«Հաջորդող տարիներին մեր ծրագրում պետք է ներառենք միայն ասֆալտի պահպանման ծախսերը». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ուղղությամբ նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 12 դեպքի մասով, բացի այդ, 3 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում

Էթնոհոգեբան. «Սերժ Սարգսյանն իշխանասեր մարդ է» (Տեսանյութ)

Աղքատ մանկություն ունեցած մարդը, իշխանության համը զգալով, դժվար է հրաժարվում. Սահմանադրական բարեփոխումների մասին հոգեբանի կարծիքը Արդյոք բարեփոխված Սահմանադրության նախագիծը համապատասխանո՞ւմ է հայերի էթնոհոգեբանությանը: Այսօր «Նյութ» ակումբում այս հարցադրումն արծարծեց էթնոհոգեբան Ալբերտ Նալչաջյանը: Նրա ներկայացմամբ՝ գործող եւ նոր առաջարկվող Սահմանադրությունում իր նշած գործոնը հաշվի չի առնվել, բայց ազգերի էթնոհոգեբանությունը շատ կարեւոր հանգամանք է նման լուրջ փաստաթղթում

Եվրամիությունը հայկական մեղրի առաջ դռները փակել է, ԵՏՄ-ն` բացել (Տեսանյութ)

Քիմիայով մշակված բույսերը մեղուների հաստաղիքում ուռուցք են առաջացնում

Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման աշխատանքների ուղղությամբ: Զեկուցվել է, որ զուգահեռ, ըստ անհրաժեշտության, շարունակվում են նաև լրացուցիչ աղբամանների տեղադրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և ոլորտի պատասխանատուներին խստորեն հանձնարարել է վերահսկել սանմաքրման ձեռնարկությունների կողմից կազմակերպվող աշխատանքներն ու համապատասխան

Մահվան ելքով պատահար Երևան-Մեղրի ճանապարհին

Հուլիսի 18-ին, ժամը 05.20-ի սահմաններում, «NISSAN SUNNY» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 133-րդ կմ-ին` դեպի Մեղրի ընթանալիս, բախվել է «OPEL VECTRA» ավտոմեքենային, ինչի  հետևանքով «NISSAN SUNNY»-ի վարորդը` 1980 թ. ծնված Արմեն Հովսեփյանը, տեղում մահացել է, իսկ «OPEL VECTRA»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Կարգին «անգլիական թագուհի» լինելն էլ շնորհք է»

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը առաջարկում է ակտիվ մասնակիցը դառնալ սահմանադրական փոփոխությունների քննարկումների – Ի սկզբանե նախագահը խոսում էր սահմանադրական բարեփոխումների երկու նախագծերի մասին, որոնցից մեկը պետք է լիներ նախագահական համակարգի նորացված տարբերակը, մյուսը` խորհրդարանական: Քննարկումներում, սակայն, առաջին տարբերակը սահուն կերպով դուրս մղվեց: Ի՞նչ կոնսոլիդացիայի ու վստահության մասին կարող է խոսք լինել սահմանադրական բարեփոխումների շուրջ, եթե

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հերքում է ճանապարհ փակելու մեղադրանքը

 10 տարվա դասընկերուհին դատի է տվել նրան

Արտակ Կիրակոսյան. Փորձ է արվում ստեղծել 4-րդ հանրապետություն

Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ Սահմանադրության գործողության ժամանակահատվածում երբեւէ կառավարման ճգնաժամ կամ նման վտանգ չի եղել

«Մտածել, թե Ադրբեջանը բանակցությունների միջոցով գնալու է լուծման, միամտություն է»

Մանվել Սարգսյանը կարծում է, որ Ադրբեջանը որեւէ դեպքում չի զիջի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՌԴ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի միջուկային խնդրի կարգավորման երկարատեւ բանակցությունների ավարտը հույս է ներշնչում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը նույնպես կարող է լուծվել: «Կարգավորումն արագ առաջընթացի համար կանգնել է երկաթգծերի վրա»,- ասել է նա՝ Ադրբեջանի եւ Հայաստանի

Դոնալդ Տուսկն ուրախ է, որ Հայաստանում նախաձեռնվել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Երկկողմ ձևաչափով բանակցություններից հետո կայացել է ՀՀ Նախագահի և ԵԽ նախագահի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ Սերժ Սարգսյանը և Դոնալդ Տուսկը ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև հանդես են եկել հայտարարությամբ և պատասխանել լրագրողների հարցերին: Բանակցությունների ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և ընթացիկ

Հրանտ Գրիգորյանը պատրաստ է քննություն հանձնել մայրենի լեզվից

ԱԺ պատգամավորը հայերենի իր գիտելիքների մասին. «Դուք կասկածում ե՞ք»

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031