Լրահոս
Օրվա լրահոսը

Թվայնացման այս դարում դիմորդները «պատերի տակից» են ընդունելության միավորները ճշտում

Հուլիս 20,2015 17:00
yndunelutyun

Դիմորդներն առանց այն էլ սթրեսային վիճակում ու սրտատրոփ սպասում են՝ ընդունվե՞լ են բուհ, թե՞ ոչ, պետհամալսարանն էլ մի կողմից է նրանց սթրեսի ենթարկում: Դիմորդները, բուհի ապագա ուսանողներն իրենց անունները փնտրում են կիզիչ արեւի տակ, պետհամալսարանի ֆիզկուլտուրայի մասնաշենքի պատուհաններին, ժանգոտ ճաղերի հետեւում, որտեղ փակցված են բուհի ընդունելության ցուցակները: Թվայնացման այս դարում, երբ անգամ հեռավոր դպրոցներում համակարգիչ եւ համացանց կա, մայր բուհը հնադարյան մեթոդներով է ուսանողների բալերը մատուցում: Մի՞թե հնարավոր չէ կրթության եւ գիտության նախարարության կամ որեւէ այլ կենտրոնացված ձեւով որեւէ կայքում տեղադրել այդ ինֆորմացիան, որպեսզի մարդիկ՝ հատկապես շրջաններից, միավորներն իմանալու համար չգան հասնեն մայրաքաղաք:

Կամ եթե դժվար է էլեկտրոնային տարբերակով այն մատուցել՝ գոնե քաղաքակիրթ ձեւով, ասենք՝  բուհի ներսում ստենդի վրա դրանք փակցնեն:

Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031