Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանված  ժամանակացույցով շարունակվում են «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով նախատեսված միջոցառումները

Հուլիս 20,2015 16:40

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ   Համահայկական ամառային 6-րդ խաղերի հետ կապված զեկուցվել է, որ համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու, սփյուռքից ժամանող հյուրերին, մարզիկներին և մարզիչներին պատշաճ ընդունելու և երևանյան թիմի բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:

Նաև զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում ընթանում են «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները: Ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով հանձնարարվել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները:

Վերահսկողության վարչության պետը, ներկայացնելով 2015 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում քաղաքապետի կողմից ընդունված որոշումների և կարգադրությունների կատարման ընթացքը զեկուցել է, որ ընդունվել է 1096 որոշում և 137 կարգադրություն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031