Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային օլիմպիադա. Հայաստանի 15 դպրոցականներից 14-ը մեդալակիր են

Հուլիս 20,2015 17:15

Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Այս անգամ արդեն Դանիայի Օրհուս քաղաքում տեղի ունեցած «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայում մեր դպրոցականները նվաճել երեք մեդալ՝ 2 արծաթե, մեկ բրոնզե: Մեր թիմը ներկայացնող չորս դպրոցականներից երեքը դարձել են մեդալակիր՝ ապահովելով օլիմպիադայի լավագույն արդյունքներից մեկը:

Կենսաբանության օլիմպիադային մասնակցել է 62 երկրի 239 մասնակից:
Մինչ այդ մեր դպրոցականների օլիմպիական թիմերը փայլել էին նաև մաթեմատիկայի և ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում՝ համապատասխանաբար վաստակելով 6 մեդալ՝ մաթեմատիկայից / մեկ արծաթե և հինգ բրոնզե/ և 5 մեդալ ֆիզիկայից / երկու արծաթե և երեք բրոնզե/: Մաթեմատիկային մասնակցել է՝ 104 երկրի 577, իսկ ֆիզիկային 83 երկրի 386 մասնակիցներ:

Այս պահի դրությամբ, ամփոփելով միջանկյալ արդյունքները, կարող ենք արձանագրել, որ օլիմպիադաներին մասնակից մեր 15 դպրոցականներն արդեն նվաճել են 14 մեդալ:
Թիմային արդյունքներով նշված երեք օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են լավագույն արդյունքները տարածաշրջանում:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031