Օրվա լրահոսը

Բնակարաններ Գյումրիի անօթեւան ընտանիքներին

Երեւան, 17 հուլիսի, 2015թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամը բնակարաններ է նվիրաբերել Գյումրիի անօթեւան կարիքավոր ընտանիքներին: 2014 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում գնվել է 17 բնակարան. 12 ընտանիք արդեն նշել է նորամուտը: Բնակարանները բարենորոգ են, կահավորված եւ հագեցած անհրաժեշտ տեխնիկայով: Բնակարանները ձեռք են բերվել 2014թ. սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ARTN Shant հեռուստաընկերության հետ համատեղ անցկացված հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարներով:

Սա նույնն է, թե գրեին, որ այսուհետ Հայաստանի իշխանությունը լինելու է ՀՀԿ-ն. «Ժողովուրդ»

Եթե եոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնի, ապա ներկայիս Հայաստանի Հանրապետությունից կմնա միայն անվանումը, իսկ բովանդակային մասով այն ամբողջությամբ կենթարկվի փոփոխության։ Իր իշխանությունը հավերժացնելու խնդիրը ներկա վարչակազմը ցանկանում է լուծել մեկ պարզ քայլով՝ սահմանելով, որ ԱԺ ընտրությունների արդյունքում մեկ քաղաքական ուժ պետք է անպայման մեծամասնություն ունենա՝ այդպիսով բացառելով կոալիցիա կազմելու, այսինքն՝ իշխանությունը պարտադրված կիսելու տարբերակը։ Սա

Արմեն Ռուստամյան. «Էդպես ջուր կտրած էլ կմնաք». «Իրատես de facto»

Պարոն Ռուստամյան, ե՞րբ է ՀՅԴ-ն մաս կազմելու կոալիցիային, աչքներս ջուր կտրեց։

Ինչպե՞ս ազատվել հոգնածության զգացումից

Գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ մեծահասակ մարդկանց մեծ մասն օրվա ընթացքում ունենում է ուժերի անկման զգացում: Հոգնածության զգացումը ուղեկցվում է ջարդվածության զգացմամբ, ուժերի անկմամբ եւ ցանկություն է առաջանում քնել նույնիսկ աշխատավայրում: Ըստ հետազոտության, ավելի շատ հոգնածության զգացում ունենում են ծույլ եւ շատակեր մարդիկ, իսկ նրանք, որոնք անընդհատ նոր բան են սովորում եւ զբաղվում են

Եթե որեւէ ապրանքի միջազգային գինը նվազում է, ապա նույն ապրանքը Հայաստանում չպե՞տք է էժանանա. «Հայկական ժամանակ»

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հնարավոր չէ համոզել, ու եթե որեւէ ապրանքի միջազգային գինը կտրուկ նվազում է, ապա նույն ապրանքը Հայաստանում նույնպես պետք է էժանանա։ – Պարոն Շաբոյան, աշխարհում պարենամթերքի գինը նվազել է 22 տոկոսով։ Դա FAO-ի տվյալներն են։ Իսկ Հայաստանում պարենամթերքը թանկացել է: Ինչպե՞ս կբացատրեք դա։ – Ես չգիտեմ ինչ նկատի

Շախմատը օլիմպիական մարզաձեւ է դառնում

Շախմատը ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրի մեջ ընդգրկելու շուրջ հարցը քննարկվել էր դեռեւս ՄՕԿ-ի անցած տարվա գագաթնաժողովում: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը երեկ հայտարարել է, որ 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերում շախմատը ներկայացվելու է որպես ցուցադրական մարզաձեւ: «Ուրախ եմ, որ ՄՕԿ-ի հետ բանակցությունները հաջող ավարտվեցին: Սա հաղթանակ է: Օլիմպիական բոլոր նոր մարզաձեւերը նախապես ցուցադրական

Հուլիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 496 երեխա

Հուլիսի 3-9-ն  ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37386 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 496 երեխա՝ 276 տղա, 220 աղջիկ: Երևանի քաղաքապետարան

Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովողը այս փաստն է եւ ոչ թե Սահմանադրության այս կամ այն տարբերակը. «Հայկական ժամանակ»

Արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունների չանցնելը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի կարողանա վերարտադրվել։ Թեման խորությամբ հասկանալու համար եկեք տեսնենք, թե ինչ է ասել ինքը՝ Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական

Դեն մի նետեք ծիրանի կորիզը, այն շատ օգտակար է

Որքան օգտակար են մրգերը, այնքան եւ նրանց որոշ տեսակի կորիզները: Մրգերի կորիզները հիմնականում պարունակում են վիտամին E եւ սելեն, որոնք բարձրացնում են իմունային համակարգը: Ամենաօգտակար կորիզներից է համարվում ծիրանի կորիզը, որը իր մեջ պարունակում է ցինկ, երկաթ, մանգան, պղինձ, կոբալտ, մագնեզիում, նատրիում, կալիում, կալցիում, վիտամիններ B15 եւ B17: Վիտամին B15-ն ունի խոլեստերինը իջեցնող հատկություն, լավացնում

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է

Հուլիսի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա.Ն.-ին այցելության եկած եղբոր՝ Վ. Ն.-ի մոտից անձնական զննությամբ հայտնաբերել և առգրավել են յուրաաքանչյուրը 1,9 գրամ քաշով, մածուցիկ, մուգ շագանակագույն զանգվածով երկու փաթեթ, ընդհանուրը՝ 3,7 գրամ կանաչավուն զանգվածով ևս երկու փաթեթ, «B 8» դաջվածքով 4 դեղահաբ` 1,6 գրամ քաշով,

Արամ Կարապետյան. «Այդ պարագայում իշխանությունն ամեն անգամ մի կուսակցություն է առնելու». «Հրապարակ»

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից երեկ մեկնաբանություններ էին հնչում, որ նախորդ Սահմանադրության հետ համեմատած՝ նոր Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված իրավունքներն աննախադեպ են։ Ըստ այդմ՝ պառլամենտական փոքրամասնությունը հնարավորություն է ստանում հասարակությանը հետաքրքրող ցանկացած հարցի վերաբերյալ ստեղծել քննիչ հանձնաժողով, եթե առկա է պատգամավորների թվի մեկ քառորդի համաձայնությունը։ Հանձնաժողովը ստանում է լայն լիազորություն՝ հետաքրքրող հարցերի վերաբերյալ փաստերը պարզելու համար։ Ըստ նոր

ԱՎԵԼՈՐԴ ՀԱՏՎԱԾՆԵՐ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ հիսունյոթերորդ

Սամուել Սեւյանը անհաջող է հանդես գալիս Մարտունիում

Մարտունիում ընթացող շախմատի «Սեւանա լիճ 2015» միջազգային մրցաշարում, որին մասնակցում են յոթ երկրների 10 երիտասարդ գրոսմայստերներ, լեհ Քշիշտոֆ Դուդան եւ իսպանացի Դավիդ Անտոնը հինգ տուրից հետո վաստակել են 3,5-ական միավոր եւ ընթանում են առջեւում: Նրանցից կես քայլ է ետ մնում Հայաստանը ներկայացնող Սամվել Տեր-Սահակյանը (նկարում), որը եզրափակում է առաջատարների եռյակը: Տարօրինակ կերպով անհաջող է հանդես

Ամերիկյան հայազգի կոնգրեսականի բացառիկ հարցազրույցը. «Ամերիկայի Ձայն»

Կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրի հարցազրույցը «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը «Ամերիկայի Ձայն»

Ռուստամ Մախմուդյան. «Մեր Սահմանադրությանը դարձել է առավելապես մարդակենտրոն». «Հրապարակ»

«Պատմության մեջ առաջին անգամ սահմանադրական ամրագրում ստացավ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին խորհրդարանում քվոտա հատկացնելը»:

Գերազանց ելույթ Աթենքում

Աթենքում ընթացող հրապարակային հեծանվավազքի մինչեւ 23 տարեկանների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երեկ կայացել են խմբակային վազքի մրցումները:   Հայաստանի 3 ներկայացուցիչները՝ մինչեւ 23 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մհեր Մկրտչյանը, երիտասարդների առաջնությանը մասնակցող Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ: Եվրոպայի երիտասարդների առաջնության խմբակային վազքի եզրափակիչում (100 շրջան, 25

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

2015 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Կ.-ն և նույն բաժնի քննիչ Գագիկ Ա.-ն, փողոցում նկատել են միմյանց հետ վիճաբանող շուրջ 25-30 անձի: Մոտենալով վերջիններիս՝ ներկայացել են որպես քննիչներ և պահանջել դադարեցնել վիճաբանությունը, սակայն վիճաբանող անձինք` քաղաքացի Վարուժան Մ.-ն

Համակարգի հիմքը մենք ենք

80-ականների առաջին կեսին ես աշխատում էի գյուղում որպես երգի ուսուցիչ, մեկ ուրիշ տեղ սոլֆեջիո էր դասավանդում, մի տեղ երեխաներին էի նվագակցում, սկսել էի նաեւ հեռուստատեսությունում հաղորդումներ վարել եւ այլն: Հասկանալի է, որ նման տեղերում աշխատավարձերը չնչին են, եւ դրանց գումարելին չափազանց համեստ էր: Բոլոր կողմերից ես լսում էի՝ «ինչ տղամարդ ես, որ չես կարողանում նորմալ

ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Քելե, Մաո, քելե էրթանք մըր էրգիր:

Դավիթ Հարությունյան. Սահմանադրական բարեփոխումները չընդունելը հղի է վտանգներով

Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ եթե սահմանադրական բարեփոխումները չընդունվեն, 5 կամ 10 տարի հետո իշխանությունը նորից գիտակցելու է պոտենցիալ վտանգը

Դավիթ Հարությունյան. Սահմանադրական բարեփոխումների նպատակը վտանգները նվազեցնելն է

Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը չի զբաղեցնելու նաեւ ԱԺ նախագահի պաշտոնը

Հայաստանին 40 միլիոն դոլարի վարկ կհատկացվի ոռոգման համակարգը բարելավելու համար

Եվրասիական բանկի պատվիրակությունը, Եվրասիական ֆոնդի կայունացման եւ զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Արտակ Ազիզյանի գլխավորությամբ, բանակցություններ է անցկացել Հայաստանի ոռոգման համակարգի արդիականացման համար ներդրումային ֆինանսավորում հատկացնելու առնչությամբ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է Ֆինանսների փոխնախարար Արմեն Գեւորգյանը: Եվրասիական բանկի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը մշակել են վարկային համաձայնագրի պայմանները, որոնք մոտակա ժամանակահատվածում կներկայացվեն Կայունացման եւ զարգացման Եվրասիական

Հրավառությունը` հրդեհի պատճառ Մյասնիկյան պողոտայում. (Ֆոտոշարք)

Երեւանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրում գիշերային հրավառությունը հրդեհի բռնկման պատճառ է դարձել: Քիչ առաջ Մյասնիկյան պողոտայի բնակիչները «Aravot.am»-ի հետ զրույցում պատմեցին, որ հրավառության հետեւանքով առաջացած հրդեհը բռնկվել է եւ մոտեցել է ռեստորանային համալիրի մոտակայքի տներին, իսկ բնակիչները` երեխաները գրկներին խուճապահար դուրս են եկել իրենց առանձնատներից: Մեր զրուցակիցների պնդմամբ` ռեստորանային համալիրի գիշերային հրավառությունները արդեն

Շարմազանով. Սահմանադրական բարեփոխումների անցկացումը Հանրապետականի համար գերնպատակ չէ

Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ ՀՀ քաղաքացին պետք է որոշի ամեն ինչ

Սահմանադրության բարեփոխված գլուխների նախնական տարբերակում տրամաբանություն չի տեսնում

Սահմանադրության բարեփոխված գլուխների նախնական տարբերակը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ, ավելի շատ անորոշություններ է առաջացնում: «Անորոշ է, թե ինչ համակարգ է լինելու: Առավել եւս, որ տեսանելի չեն ու վստահություն չեն ներշնչում այդ փոփոխությունները: Ինչ բարեփոխումների մասին կարող է խոսք լինել, առավել եւս անցում խորհրդարանական կառավարման համակարգին, եթե մեզ մոտ բացակայում է ընտրական համակարգը,

«Վերադառնում ենք բրեժնեւյան ժամանակաշրջանին»

Սահմանադրության բարեփոխված գլուխների նախնական տարբերակը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համարում է խայտառակ նախագիծ: «Վերադառնում ենք խորհրդային ժամանակների բրեժնեւյան ժամանակաշրջանին, ունենալու ենք գենսեկ, որը միաժամանակ գերագույն խորհրդի նախագահության նախագահն է եւ, ըստ էության, իր ձեռքին է կենտրոնացնելու ամբողջ իշխանությունը: Մոտակա ժամանակահատվածում խորհրդային միության վեցերորդ հոդվածն էլ կներառեն Սահմանադրության մեջ եւ կգրեն, որ հանրապետական կուսակցությունը Հայաստանում

ԱԺ պատգամավորի ընտանիքին պատկանող ՍՊԸ տնօրենը՝ դատարանում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հոռոմի խաչմերուկում  անցած տարվա նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով այսօր ցուցմունք տվեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Տրանս ակնթարթ» ՍՊԸ գործադիր տնօրեն Անահիտ Խալաթյանը: Հիշեցնենք, որ միմյանց էին բախվել Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող

Դունյա Միյատովիչին մտահոգել է ilur.am-ի խմբագրի դեմ հարուցված քրեական գործը. «Ազատություն»

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ։ «Լրատվամիջոցների ներկայացուցիչները չպետք է պատասխանատվության կանչեն հանրության հետաքրքրող տեղեկատվությունը հրապարակելու ու տարածելու համար»,- այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակում գրել է Միյատովիչը. – «Եթե այդ տեղեկատվությունը օրենքով չի համարվում գաղտնի՝ ազգային անվտանգության նկատառումներով կամ

Ցուցմունք տվեց «Կամազի» վարորդը. «Գազելի» մահացած վարորդի դուստրն էլ վատացավ. (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ, լսեց Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործող մեղադրվող «Կամազի» վարորդ Մանվել Վարդանյանին: Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 10-ին միմյանց էին բախվել Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները: «Գազելը» այրվել

«Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է Վանաձորի «Օրքիդեա» ծաղկի սրահ

2015 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 20:20-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Տիգրան Մեծի և Նժդեհի խաչմերուկի ծաղկի խանութի ապակիները ավտոմեքենայով ջարդում է: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Ա.Հովհաննիսյանը, ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, հանրավտանգ եղանակով,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031