Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Սահմանադրական բարեփոխումները չընդունելը հղի է վտանգներով

Հուլիս 17,2015 00:45

«Մենք համարում ենք, որ երկիրը միշտ պետք է պատրաստ լինի խաղաղ իշխանափոխության, ընդ որում խաղաղ իշխանափոխությունը պետք է վտանգներ չստեղծի երկրի համար»,- հուլիսի 16-ին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումները չընդունելը հղի է վտանգներով. «Եթե ոչ այսօր 5 կամ 10 տարի հետո իշխանությունը նորից գիտակցելու է պոտենցիալ վտանգը եւ նորից փորձելու է առաջ տանել այս նախագիծը: Սա իմ խորին համոզմունքն է: Կհաջողվի մեզ այսօր դա անել, շատ ավելի լավ, ավելի արագ կզարգանանք, ավելի ինտենսիվ, չի հաջողի՝ ի վերջո ժողովուրդն է որոշում իր ճակատագիրը: Ես կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը՝ պատասխանատու անձանցից, պետք է իր դիրքորոշումը ներկայացնի փաստարկված, սա է ամենակարեւորը: Հենց որ մենք հայտնվեցինք պոպուլիզմի դաշտում՝ լինի դա այն անձանց կողմից, որոնք պաշտպանում են այս նախագիծը, կամ՝ հակառակը, մենք կանենք քայլ, որը վնասում է մեր ժողովրդին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031