Լրահոս
Օրվա լրահոսը

Գերազանց ելույթ Աթենքում

Հուլիս 17,2015 10:14

Աթենքում ընթացող հրապարակային հեծանվավազքի մինչեւ 23 տարեկանների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երեկ կայացել են խմբակային վազքի մրցումները:

Armenia-NT

 

Հայաստանի 3 ներկայացուցիչները՝ մինչեւ 23 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մհեր Մկրտչյանը, երիտասարդների առաջնությանը մասնակցող Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ: Եվրոպայի երիտասարդների առաջնության խմբակային վազքի եզրափակիչում (100 շրջան, 25 կմ) գերազանց է հանդես եկել Էդգար Ստեփանյանը. հայ հեծանվորդը վերջին շրջանից առաջ հավակնել է անգամ հաղթողի կոչմանը, ի վերջո հավաքել է 13 միավոր՝ այնքան, որքան ռուս հեծանվորդ Դենիս Նեկրասովը, սակայն լրացուցիչ գործակիցներով Նեկրասովը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Էդգար Ստեփանյանը զբաղեցրել է 4-րդ տեղը: Նույն մրցատարածքում մեր մյուս մասնակիցը՝ Պավել Ստեփանյանը, եզրափակիչ փուլում նույնպես հաջող է հանդես եկող ու զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Մինչեւ 23 տարեկանների առաջնությունում խմբակային վազքի (160 շրջան, 40 կմ) եզրափակիչ դուրս եկած Մհեր Մկրտչյանը զբաղեցրել է 19-րդ տեղը:

Edgar-Stepanyan

Էդգար Ստեփանյան

 

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած 3 կմ հետապնդումով մրցավազքում Էդգար Ստեփանյանը զբաղեցրել էր 9-րդ տեղը: Այսօր Եվրոպայի առաջնության վերջին օրն է ու հայ հեծանվորդները մասնակցելու են հերթական մրցաձեւին:

 

Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիա 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031