Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ազատվել հոգնածության զգացումից

Հուլիս 17,2015 11:30

Գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ մեծահասակ մարդկանց մեծ մասն օրվա ընթացքում ունենում է ուժերի անկման զգացում: Հոգնածության զգացումը ուղեկցվում է ջարդվածության զգացմամբ, ուժերի անկմամբ եւ ցանկություն է առաջանում քնել նույնիսկ աշխատավայրում: Ըստ հետազոտության, ավելի շատ հոգնածության զգացում ունենում են ծույլ եւ շատակեր մարդիկ, իսկ նրանք, որոնք անընդհատ նոր բան են սովորում եւ զբաղվում են իրենց համար հետաքրքիր գործով, ավելի լավ են հաղթահարում հոգնածության եւ տխրության զգացումը: Այս վիճակն ավելի է սրվում հատկապես ամռան շոգ եղանակին եւ միայն քչերն են, որ փորձում են ճիշտ լուծում գտնել եւ չեն օգտագործում սուրճ, գլխացավը վերացնող դեղահաբ եւ էներգետիկ ըմպելիքներ:

Հոգնածության զգացողության հիմնական պատճառներից մեկը վնասակար նյութերի չափից ավելի օգտագործումն է: Քիմիկատներով հագեցած սննդի, ըմպելիքների, մարմնի զանազան քսուքների եւ աղտոտված օդի դեմ մեր օրգանիզմը փորձում է պաշտպանվել, որի ժամանակ էլ մարդ ունենում է անհարմարավետության եւ թուլության զգացում:
Օրգանիզմից թույները մաքրելու համար նախ եւ առաջ որքան հնարավոր է՝ շատ ջուր, հանքային ջուր, թեյ եւ թարմ մրգերից պատրաստված հյութեր խմեք եւ պետք է մոռանալ գազավորված ըմպելիքների, այդ թվում նաեւ՝ լիմոնադների եւ թունդ սուրճի մասին: Օրգանիզմը թուլացրեք եւ միեւնույն ժամանակ էներգիայով լցրեք՝ հաճախելով լողի: Օգտակար է նաեւ երբեմն այցելել շոգեբաղնիք, որը ոչ միայն կատարում է մաշկի խորը մաքրում, այլեւ լավացնում է արյան շրջանառությունը եւ օրգանիզմի նյութափոխանակությունը:

tonus-1
Հոգնածության, թուլության եւ վատ տրամադրության պատճառ կարող է առաջացնել գլխի շրջանում երակային արյան սպազմը, որը հաճախ նկատվում է մտավոր աշխատանք կատարողների մոտ, որոնք գրեթե ողջ օրն անցկացնում են նստած եւ քիչ են շարժվում: Նրանց մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց առաջ ոտնաթաթերը դնել տաք ջրի մեջ, որը կարող եք պատրաստել երիցուկով կամ պարզապես ջրին ավելացնել 3 ճաշի գդալ սոդա:

Թուլության զգացումը եթե ուղեկցվում է տրամադրության անկմամբ եւ մելամաղձությամբ, այդ ժամանակ լսեք բնության ձայներ՝ առվակի խոխոջյուն, թռչունների դայլայլ, ծովի կամ անձրեւի ձայն: Հիշե՛ք, որ հենց մեղմ երաժշտությունն է հանգստացնում եւ ազատում սթրեսից:

tonus-2
Հոգնածության զգացողությունը վերացնելու համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է հետեւյալ բաղադրությամբ ըմպելիք՝ ոչ մեծ քանակի ցիտրուսների հյութը նոսրացնել 1 բաժակ գոլ ջրով եւ 2 թեյի գդալ մեղրով: Լավ է, երբ ըմպելիքին ավելացնում եք աղացած ընկույզ: Խորհուրդ է տրվում ավելի շատ օգտագործել B, D, E վիտամիններով եւ կալցիումով հագեցած սնունդ, հում բանջարեղեն, մրգեր, կաթ, ձու, ձուկ եւ այլ ծովամթերք:

Խորհուրդ է տրվում օրակարգի մեջ ներառել գազարի, խնձորի, հատապտուղների եւ բանջարեղենից ստացված հյութեր:

Ովքեր չեն կարողանում հրաժարվել սուրճից, կարող են այն փոխարինել կանաչ թեյով, որին ավելացրեք մի փոքր անանուխ եւ մի կտոր կիտրոն: Այս թեյը ոչ միայն բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, այլեւ այն սնում է վիտամին A, C, E, PP-ով, ինչպես նաեւ պարունակում է կալիում, մագնեզիում, նատրիում, պղինձ, երկաթ եւ այլ օգտակար նյութեր: Այս թեյը հրաշալի օգնում է նաեւ սթրեսի մեջ գտնվող մարդկանց, քանի որ տալիս է լրացուցիչ քանակի ադրենալին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
16.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031