Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

Հուլիս 17,2015 10:04

2015 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Կ.-ն և նույն բաժնի քննիչ Գագիկ Ա.-ն, փողոցում նկատել են միմյանց հետ վիճաբանող շուրջ 25-30 անձի: Մոտենալով վերջիններիս՝ ներկայացել են որպես քննիչներ և պահանջել դադարեցնել վիճաբանությունը, սակայն վիճաբանող անձինք` քաղաքացի Վարուժան Մ.-ն և նրա տղաները, այլ անձինք ցավագին ընդունելով իշխանության ներկայացուցիչների պահանջները, հարձակվել են քննիչների վրա ու ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում Վարուժան Մ.-ի կինը հայտնել է, որ հիշյալ դեպքին միջամտած քննիչները իր ամուսնու և որդիների նկատմամբ կիրառել են բռնություն և պատճառել մարմնական վնասվածքներ:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031