Օրվա լրահոսը

Աննորմալ գների պատճառով արտերկրյա փորձագետներին անգամ Թբիլիսիով են Հայաստան հրավիրում

Ռիգայի գագաթաժողովում քննարկվել է Հայաստանի ավիացիայի, օդային կապի եվրոպական ընդհանուր ցանց մտնելու հարցը ու ֆիքսվել է փաստաթուղթ: Այս մասին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցած «Ռիգայի գագաթաժողովի արդյունքները ԵՄ- Հայաստան հարաբերությունների համատեքստում» թեմայով սեմինարի ժամանակ տեղեկացրեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Վիլնյուսում այդ կետը կար, հիմա Ռիգայում նույն ձեւակերպումն ունեցավ, սա

«Ոչ թալանին». «Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի աուդիտ են անում»

Սոֆյա Հովսեփյանի կարծիքով՝ տեղեկություն չեն տալիս, որպեսզի մանիպուլիացիոն կերպով դա էլ անցկացնեն

Սերենա Ուլյամսն ու Նովակ Ջոկովիչը պարեցին իրենց չեմպիոնական պարը

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարը որոշեց հաղթողներին: Շաբաթ օրը ամերիկուհի Սերենա Ուիլյամսը իր կարիերայում վեցերորդ անգամ նվաճեց կանանց մրցաշարի պատվավոր գավաթը՝ եզրափակչում հաղթելով իսպանուհի Գարբինա Մուգուրուսուին, իսկ տղամարդկանց պայքարի վճռորոշ խաղում, ինչպես նախորդ տարի, սերբ Նովակ Ջոկովիչը առավելության հասավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ: Ավանդույթի համաձայն, նույն օրը երեկոյան կազմակերպիչները բանկետ են կազմակերպում հաղթողների եւ պատվավոր հյուրերի համար,

ԵՏՄ-ն ՀՀ-ին թույլ չի տալիս սուբսիդավորել արեւային էներգիայի ոլորտը

Հայաստանը արեւային էներգիայի մեծ ներուժ ունի, սակայն այն չի օգտագործվում

Գեղամյանի քվեարկության պատմությունը

Հակասական բանաձեւ, հակասական բացատրություններ «Եթե մասնակցեինք քվեարկությանը, պիտի կողմ կամ դեմ քվեարկեինք: Կողմ քվեարկել չէինք կարող, քանի որ այդ փաստաթղթում մտել էր նաեւ ադրբեջանական պատվիրակության բանաձեւը, որտեղ տարածքային ամբողջականությունը գերակայում էր ինքնորոշման իրավունքին: Դեմ էլ չէինք կարող քվեարկել ամբողջին, քանի որ փաստաթղթում ներառված էին հանձնաժողովներում անցած բազմաթիվ առաջարկություններ եւ ուղղումներ, որոնց նաեւ մենք ենք մասնակցել,

Գերման Ստերլիգով. «Գագիկ Ծառուկյանն ինձ առաջարկել էր երեխաներիս հետ գալ Ղարաբաղ» (տեսանյութ)

Ռուսաստանը լքած եւ Լեռնային Ղարաբաղում ընտանիքի հետ բնակություն հաստատած գործարար, միլիարդատեր Գերման Ստերլիգովն այսօր Շուշիում մամուլի ասուլիսի ընթացքում առաջարկել է ԼՂՀ-ում ոսկյա եւ արծաթյա դրամներ դնել շրջանառության մեջ:  «Ղարաբաղն ունի անհրաժեշտ բաղադրիչներ այդ ծրագիրն իրագործելու համար: Առաջին հերթին ոսկու առկայությունը, երկրորդը՝ Ղարաբաղը չճանաչված պետություն է եւ այդ պատճառով միջազգային բանկերը սահմանափակումներ չեն դնում նրա վրա»,-

Ամենաշատ բացակայող պատգամավորները տարեցտարի նույնն են մնում, բայց շարունակում են մնալ ԱԺ-ում

Ամենաշատ բացակայած պատգամավորների ցուցակը գլխավորում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, նրան հաջորդում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Մաքսիմ Սարգսյան. «Երթը նախաձեռնության հետագա պայքարի համար կարեւոր քայլ է լինելու»

Մաքսիմ Սարգսյանի կարծիքով՝ եթե հասարակությունը հետեւողական չլինի, ապա հաջորդ անգամ ոստիկաններն ավելի լկտի եւ սանձարձակ են լինելու

«Ճիշտ չեմ համարում, որ մեկ խնդրի, մեկ նպատակի համար պայքարը ունենում է տարբեր ճակատներ»

Հարցազրույց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ – Տիկին Բիշարյան, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի հայտարարությանը, որով կոչ էր անում ընդդիմադիր կուսակցություններին վայր դնել իրենց մանդատները, պատասխանել էիք, «Շուշանյանի հայտարարությունը կապ ունի՞ ժողովրդի հետ, որը ձայն է տվել և մեզ խորհրդարան է ուղարկել», հետո նշել էիք, որ Դուք մի քանի հազար, տասնյակ

Հայաստանի մշակույթի նախարարությունը խոչընդոտներ էր ստեղծում Օձունի վերականգնման համար. բարերար

ՄՈՍԿՎԱ, 13 հուլիսի 2015թ. — Մոսկվայում ապրող գործարար, բարերար Մովսես Ձավարյանը, ով ֆինանսավորել է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը, Հայ-ռուսական տեղեկատվական անկախ կենտրոնին է պատմել «Օձունի նոր կյանքը» ծրագրի իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրների մասին: Օձունի Սբ. Աստվածածին VI դարի եկեղեցին 2010 թվականին փլուզման առջև էր հայտնվել: 5 ճաք՝ գմբեթից մինչև հիմք, սպառնում էին սրբավայրի

Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները զինված ընդհարումների հետևանքով մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման արգելումն ու կանխումն ապահովելու նպատակով

Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է  Իրաքի Հանրապետության մշակույթի նախարար Ֆարյադ Ռավանդուզիի հետ։ Հասմիկ Պողոսյանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակում «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015 զարգացման օրակարգում» միջազգային համաժողովին Իրաքի Հանրապետության մշակույթի նախարար Ֆարյադ Ռավանդուզիի մասնակցությունը և ելույթը «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն» կլոր

Մաքսիմ Սարգսյան. Եթե մեր պահանջները չկատարեն, ապա մենք նպատակահարմար չենք գտնի իրենց կառավարումը

Արտուշ Չիբուխչյանի խոսքերով՝ «Ոչ թալանին» նախաձեռնությունում պառակտում չկա

Վլադիմիր Գասպարյանը կարգապահական տույժերի է ենթարկել Բաղրամյան պողոտայում կատարվածի համար

1 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 7 ծառայողի՝ «խիստ նկատողություն»:

Ո՞վ է ուղարկել Գերման Ստերլիգովին Արցախ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի մեկնաբանությունները «Առավոտ»-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ է ռուս գործարար Գերման Ստերլիգովը տեղափոխվել բնակության Արցախ, մի՞թե նա ինքնակամ է որոշել, թե՞ կան որոշակի քաղաքական նպատակներ ու շահեր: «Նախ անհրաժեշտ է մի երկու բառով անդրադառնալ, թե ով է Ստերլիգովը, որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչու է ընտրել Արցախը: Առաջինը պետք է

Բաղրամյանը միջազգային մամուլում

Անցած ամսվա վերջին և այս ամսվա սկզբին Հայաստանում տեղի ունեցող ցույցերը գրավել էին միջազգային հանրության ուշադրությունը: Բազմաթիվ հայտնի լրատվամիջոցներ գրում էին Բաղրամյան պողոտայի վրա տեղի ունեցող իրադարձությունների մասին: Հարկ ենք  համարում անդրադառնալ միջազգային որոշ լրատվամիջոցների կողմից ցույցերի լուսաբանման մի քանի առանձնահատկությունների: 1.      Միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցների հաղորդություններում Հայաստանը ներկայացվում է որպես աղքատ երկիր: Այսպես, օրինակ,

Վովա Գասպարյանը Վաղինակ Շուշանյանին արծաթապատ Աստվածաշունչ է նվիրել. armtimes.com

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը հունիսի 25-ին արծաթյա կազմով Աստվածաշունչ է նվիրել «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանին: Վաղինակը հաստատեց փաստը՝ նշելով, որ հունիսի 25-ը եղել է իր ծննդյան օրը, որն ինքը նշել է Բաղրամյան պողոտայում ու այդ երեկո ոստիկանապետը իրեն շնորհավորել է ու նվիրել Աստվածաշունչը: «Այո՛, այդ մարդը ինձ նվիրել է Աստվածաշունչ ծննդյանս

Հայաստանցի զբոսաշրջիկները նորից Քոբուլեթիի ու Բաթումի ծովափերում կհանգստանան

Պատճառն այս տարվա գնաճն է Վերջին երկու-երեք տարում Հայաստանից դեպի Վրաստանի հանգստյան գոտիներ մեկնողների հոսքը փոքր-ինչ նվազել էր՝ պայմանավորված այլ երկրներում արձակուրդները անցկացնելու մեր զբոսաշրջիկների ցանկությամբ: Սակայն այս տարի, ինչպես «Առավոտի» հետ զրույցում տուրընկերությունների պատասխանատուներն են հավաստիացնում, Վրաստանի ուղղությամբ կրկին աշխուժություն է նկատվում: Պատճառն, ըստ մեր զրուցակիցների, Հայաստանում այս տարի տեղի ունեցած գնաճն է, ինչի

ԲՀԿ-ականը Սերժ Սարգսյանի դեպքում «վերարտադրություն» բառը չի գործածում. «Ա1+»

ԲՀԿ-ն երբեք էլ անձերի դեմ չի պայքարել,-ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու իր կուսակցությունն այլեւս չի քննադատում Սերժ Սարգսյանին. «Մենք ինչի՞ կուսակցությունների կամ անձերի դեմ պիտի պայքարենք»։ Անձամբ Միքայել Մելքումյանը երբեք ընդդեմի կողմնակից չի եղել։ Սակայն ՀՀԿ-ի դեմ խոսելու համար ինքը պետք է նայի միջավայրին, գուցե պահը չի հասունացել։

Կառուցել նորը, թե՞ վերականգնել հինը. ո՞ւմ է տրված եկեղեցաշինության մենաշնորհը

Եկեղեցաշինական զարթոնքը Հայ առաքելական եկեղեցու կողմից վերջին տարիներին արժանանում է միայն դրական գնահատականների, գովասանքի խոսքերի ու օրհնանքի, մինչդեռ Գյումրիում Հայ կաթողիկե եկեղեցու կառուցած եկեղեցին, որի բացումը նախատեսված է առաջիկայում, արժանացավ խիստ քննադատությունների ու բացասական վերաբերմունքի: Վերջին մեկ ամսում Արտաշատում և Երևանում բացվեց նորակառույց երեք Հայ առաքելական եկեղեցի, այս ամսվա մեջ նախատեսվում է Նոր Հաճնում նոր

Փաստաբանի սպանության գործով Սամվել Դիլոյանի եւ Վերանյան եղբայրների մեղադրանքը կփոփոխվի

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկու տարի քննվող՝ ըստ մեղադրանքի Սամվել Դիլոյանի եւ Արեն ու Արտակ Վերանյանների՝ խմբակային սպանության եւ խմբակային խուլիգանության հոդվածներով, աղմկահարույց դատավարությունը մոտենում է հանգուցալուծման: Վերջին դատական նիստում մեղադրող դատախազը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքը վերանայելու հիմքեր կան, եւ ողջամիտ ժամկետ խնդրեց դատարանից նոր մեղադրանքի միջնորդության համար: Այն արդեն այս նիստին պետք է

Սպանություն Երևանի Օհանովի փողոցի բնակարաններից մեկում

Հուլիսի 12-ին, ժամը 18.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օհանովի փողոցի 17 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, 1973 թ. ծնված Գվիդոն Հ.-ն նշված բնակարանում հայտնաբերել է իր քրոջ ամուսնու՝ ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Համլետ Ասատրյանի դիակը՝ պարանոցի շրջանում

Ֆադեյ Սարգսյանից մինչեւ Հովիկ Աբրահամյան

Խորհրդային տարիներին Սայաթ-Նովայի թանգարան-ինստիտուտ ունենալու գաղափարը գուցե այսօր իրականություն դառնա Համաշխարհային արվեստում կան քիչ երեւելիներ, որոնց կյանքը պարուրված է թանձր շղարշով, ինչն իր հերթին ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս՝ իրական պատմություններ, ավանդական զրույցներ, առասպելական լեգենդներ եւ մտացածին համադրություներ, որոնք անպակաս են լինում ստեղծագործողի մահից հետո: Մեր ժամանակի շատ արվեստագետներ են իրենց կյանքն ու գործունեությունը նվիրել

Բացվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ

Հուլիսի 13-ին տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Արիտունցիներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Սիրով և ջերմությամբ ողջունում եմ ձեզ ձեր Հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում: Սիրելի´ պատանիներ և աղջիկներ, կատարվել է բոլորիդ երազանքը և դուք արդեն ձեր Հայրենիքում եք: Երկար տարիներ ձեզ պատմել են Հայաստանի, Արցախի մասին, և դուք, ունենալով

Հայաստանի քաղաքացուն մաքսավորին կաշառելու համար 100 հազար ռուբլի գումարով են տուգանել. Mirbelogorya

Ռուսաստանի Բելգորոդի քաղաքի դատարանը Հայաստանի 37-ամյա քաղաքացուն (որի անունը չի նշվում) մեղավոր է ճանաչել մաքսավորին կաշառք տալու փորձի համար: Այդպիսով նա փորձել է լուծել սահմանով անօրինական ապրանքի անցկացման հարցը: Այս մասին, ըստ «Mirbelogorya»-ին, հայտնել են Բելգորոդի տրանսպորտային դատախազությունից: Փետրվարի վերջին տղամարդը գնացքով Խարկովից ժամանել է Բելգորոդ: Նա իր հետ բերել է չհայտարարագրված ապրանք. 169 կանացի

Յանա Ամելիա. «ԼՂՀ-ն այսօր ամբողջական պետություն է». Ria

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սովետական քաղաքականության արդյունք է: Լեռնային Ղարաբաղի պատերազմն այն հակամարտությունների շարքում է, որոնք սկսվեցին հետխորհրդային տարածքում այն պատճառով, որ մի ժամանակ ԽՍՀՄ-ում հանրապետությունների միջեւ սահմանները պատահական էին դրվել: Եվ երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, մի շարք բախումներ եղան: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաերկարներից ու ամենաարյունոտներից է»,- ըստ «Ria»-ի, կարծում է Ռազմավարական շուկայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը:

Թեժ ամռան քրոնիկոն

Երբ երիտասարդներն սկսեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումը, քչերն էին ակնկալում, որ բողոքի ու ընդվզման միջոցառումները որեւէ արդյունք կտան: Եվ երբ Բաղրամյան պողոտան նույն երիտասարդները փակեցին, դարձյալ քչերն էին մտածում, որ պողոտան այդքան երկար փակ կմնա: Բայց սկսենք ամենասկզբից: Ամենասկզբում, երբ երիտասարդները փակեցին Բաղրամյան պողոտան, որոշ ընդդիմադիր կուսակցություններ ու ընդդիմադիր գործիչներ փորձեցին միանալ շարժմանը, սակայն երիտասարդները

«Միայն Բիբինն ու Գլադունչիկը չեն, որքան «յան»-ներ կան, որ խառն են այդ գործերին» (Տեսանյութ) 

Թեւան Պողոսյանը`ՀԷՑ-երի ու Բաղրամյանի շարժման մասին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀՀ պատվիրակներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ ներկայացուցիչների` ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը հայապահպանության և հայրենանպաստ ծրագրերի շուրջ սփյուռքահայությանը համախմբելու և ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանության գործում: Ա. Հարությունյանը  հույս է հայտնել, որ կազմակերպությունում տեղի ունեցած վերջին

Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի   15-ին ժամը 10.00-ից մինչեւ հուլիսի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91, 92, 93, 94, 95, 119, 120, 121, 129-140 շենքերի, Րաֆֆու 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031