Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀՀ պատվիրակներին

Հուլիս 13,2015 11:49

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ ներկայացուցիչների` ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը հայապահպանության և հայրենանպաստ ծրագրերի շուրջ սփյուռքահայությանը համախմբելու և ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանության գործում: Ա. Հարությունյանը  հույս է հայտնել, որ կազմակերպությունում տեղի ունեցած վերջին փոփոխությունները նպաստելու են ԱՀՀ գործունեության էլ ավելի ակտիվացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը հակիրճ տեղեկատվություն է հաղորդել կառույցի գործունեության մասին և նշել, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը  շարունակում է մնալ համագումարի օրակարգային հարցերից մեկը: Նա հետաքրքրվել է Արցախի առաջնահերթ խնդիրներով և աջակցելու պատրաստակամություն հայտնել դրանց լուծման գործում:

Կողմերը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները քաղաքական, տնտեսական և մարդասիրական ուղղություններում: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ հետագա քայլերի վերաբերյալ:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031