Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ

Հուլիս 13,2015 12:24

Հուլիսի 13-ին տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Արիտունցիներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Սիրով և ջերմությամբ ողջունում եմ ձեզ ձեր Հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում: Սիրելի´ պատանիներ և աղջիկներ, կատարվել է բոլորիդ երազանքը և դուք արդեն ձեր Հայրենիքում եք: Երկար տարիներ ձեզ պատմել են Հայաստանի, Արցախի մասին, և դուք, ունենալով տեսական գիտելիքներ, այսօր արդեն տեսնում եք այն ամենը, ինչի մասին լսել եք: Այս օրերը ձեզ համար պետք է դառնան միմյանց և Հայրենիքը ճանաչելու օրեր: Դուք կայցելեք պատմամշակութային տարբեր վայրեր: Ամենակարևորը՝ ձեռք կբերեք նոր ընկերներ, նոր բարեկամներ և, ինչու՞ ոչ, նոր ընտանիք: Այս օրերի ընթացքում դուք պետք է խոսեք միայն հայերեն և ավելի կատարելագործեք ձեր հայերեն խոսքը»: Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև հյուրընկալ ընտանիքներին, ովքեր ստեղծել են բոլոր պայմանները երիտասարդներին ընդունելու համար:

Hranush HakobyanԳերատեսչության ղեկավարը կարևորեց նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:

Սփյուռքի նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 13-ամյա Արմեն Պալյանին (Հորդանան) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը և հանձնեց պայուսակը:

«Արի տուն» ծրագրի մասնակիցներին ողջունեց Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը և նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ հյուրընկալում են Հորդանանի «Յուզբաշյան-Կյուլպենկյան» վարժարանի սաներին, իսկ այս տարի հյուրընկալել են 19 երիտասարդի:

Ներկաներին ողջունեց նաև Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր ղեկավար Ջիվան Սարգսյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժող-գործիքներ բաժնի ուսանողները՝ Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ:

Ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 153 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից. ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Հորդանանից, Ուկրաինայից, Իրաքից, Նիդեռլանդներից, Իսպանիայից:

Ինչպես նախորդ փուլերին, այս փուլին ևս «Արի տունն» ունի 4-օրյա ճամբարային ծրագիր՝ Ծաղկաձորում:

Սփյուռքի նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031