Լրահոս
Օրվա լրահոսը

Յանա Ամելիա. «ԼՂՀ-ն այսօր ամբողջական պետություն է». Ria

Հուլիս 13,2015 12:10

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սովետական քաղաքականության արդյունք է: Լեռնային Ղարաբաղի պատերազմն այն հակամարտությունների շարքում է, որոնք սկսվեցին հետխորհրդային տարածքում այն պատճառով, որ մի ժամանակ ԽՍՀՄ-ում հանրապետությունների միջեւ սահմանները պատահական էին դրվել: Եվ երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, մի շարք բախումներ եղան: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաերկարներից ու ամենաարյունոտներից է»,- ըստ «Ria»-ի, կարծում է Ռազմավարական շուկայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը:

Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի քարտուղար-համակարգող Յանա Ամելինան էլ կարծում է, որ նույնիսկ 20 տարի անց Լեռնային Ղարաբաղը այդպես էլ չկարողացավ հասնել անհրաժեշտ կարգավիճակին. «Այն ամենն, ինչ հիմա առաջարկում են միջնորդները, բոլոր տարբերակները, որոնք հենց ղարաբաղյան միջավայրից չեն բխում, դժվար թե երբեւիցե ընդունվեն: Եվ, ընդհանուր առմամբ, դրանք ոչ ոք լրջորեն չի դիտարկում»:

Յանա Ամելիան նշում է, որ ԼՂՀ-ն այսօր ամբողջական պետություն է, որն ունի ուժեղ պետական ապարատ, լուրջ բանակ, տնտեսություն եւ մնացած ոլորտները, որոնք բնորոշ են լիարժեք պետությանը: «Ադրբեջանական կողմը դեռ զերծ է մնում հակամարտությունը ուժային փուլ տեղափոխելուց: Հույս ունենանք, որ դա շատ երկար կտեւի, որովհետեւ հակամարտության վերսկսումը կբերի մեծ արյունահեղության»:

Քաղաքագետները եզրահանգում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագան բանակցությունների մի ամբողջ շարք եւ փոխզիջումային որոշումների երկար փնտրտուք է:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031