Լրահոս
Օրվա լրահոսը

Գերման Ստերլիգով. «Գագիկ Ծառուկյանն ինձ առաջարկել էր երեխաներիս հետ գալ Ղարաբաղ» (տեսանյութ)

Հուլիս 13,2015 14:55

Ռուսաստանը լքած եւ Լեռնային Ղարաբաղում ընտանիքի հետ բնակություն հաստատած գործարար, միլիարդատեր Գերման Ստերլիգովն այսօր Շուշիում մամուլի ասուլիսի ընթացքում առաջարկել է ԼՂՀ-ում ոսկյա եւ արծաթյա դրամներ դնել շրջանառության մեջ:  «Ղարաբաղն ունի անհրաժեշտ բաղադրիչներ այդ ծրագիրն իրագործելու համար: Առաջին հերթին ոսկու առկայությունը, երկրորդը՝ Ղարաբաղը չճանաչված պետություն է եւ այդ պատճառով միջազգային բանկերը սահմանափակումներ չեն դնում նրա վրա»,- ասել է նա:

Նա առաջարկել է Լեռնային Ղարաբաղում աշխարհում առաջին տնտեսական օֆշորը ստեղծել: Ըստ նրա՝ ԼՂՀ նախագահը պետք է երեք հրաման արձակի. պլաստմասսե փաթեթների եւ շշերի վաճառքի արգելք, քիմիական լվացքի միջոցներից ամբողջական անցում բնականի եւ քիմիական պարարտանյութերի արգելք: «Առաջարկում եմ արդեն հիմա ավելացնել Ղարաբաղից Ռուսաստան ապրանքների արտահանումը, ստեղծել ռուս-ղարաբաղյան առեւտրի տուն եւ մատակարարել միայն մաքուր ապրանքներ»:

Գերման Ստերլիգովը պատասխանելով այն հարցին, թե ինչու է որոշել գալ Լեռնային Ղարաբաղ, նշել է, որ իր գլխավոր նպատակն էր ընտանիքի անվտանգությունն ապահովելը այն դեպքում, եթե իր հետ ինչ-որ բան պատահի: Նա ցանկանում է, որպեսզի իր երեխաները նորմալ մարդկանց հետ շփվեն. «Ես մոտավորապես մեկ ամիս առաջ եղել եմ Հայաստանում: Ինձ շատ է դուր եկել Հայաստանը: Ես հատկապես հավանել եմ այն, թե ինչպես են մարդիկ իրար հետ շփվում, իրար օգնում»:

Ստերլիգովը նաեւ նշել է, որ Հայաստան այցի ընթացքում գործարար Գագիկ Ծառուկյանն իրեն առաջարկել է երեխաների հետ գալ Ղարաբաղ, քանի որ այնտեղ ավելի լավ է. «Մենք պատրաստվում էինք գնալ Ղարաբաղ: Սակայն անակնկալ մեկնում եղավ Բելառուսից եւ ես արդեն գիտեի ուր գնալ: Ես գիտեի, որ երեխաները այստեղ անվտանգության մեջ կլինեն»:

Նա հերքել է այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանում իրեն 15 տարվա ազատազրկում է սպառնում, ինքն ազգայնական «ԲՈՌՆ» բանդայի ղեկավարն է, եւ իր հողերում նրանք վարժանքներ են իրականացնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031