Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանը ասում է, որ իր տեղեկություններով Բաղրամյանի վրա հավաքվածներից ոմանց մոտ կան պայթուցիկներ (տեսանյութ)

Հենց հիմա Երեւանի փոխոստիկանապետը ԱԺ պատգամավորներից աջակցություն է խնդրում: Նրան հասած հավաստի տեղեկություններով՝ Բաղրամյան պողոտայում ե՛ւ բուֆերային գոտում, որտեղ «Կենդանի պատնեշ» կազմած մարդիկ են, ե՛ւ բարիկադներից այն կողմ կան մարդիկ, ում մոտ կան պայթուցիկներ: Փոխոստիկանապետը պատգամավորներին խնդրում էր աջակցել՝ այդ սադրիչներին բռնելու:

Մաքսիմ Սարգսյանը հորդորում է միանալ իրենց, գնալ Ազատության հրապարակ (Տեսանյութ)

Ազատության հրապարակում Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի դեմ իսկական բողոքողներն այստեղ են: Բաղրամյան պողոտայում արդեն քաղաքական հայտարարություններ են արվում, կանչում են՝ «Լեւոն, Լեւոն»: Նա հորդորում է, որ միանան, գան Ազատության հրապարակ, քանի որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իսկական պայքարողները Ազատության հրապարակում են: Ազատության հրապարակում հավաքվածների մի մասը պարում է, մյուս մասը ցանկանում է գնալ Բաղրամյան պողոտա:

Ռուբեն Հակոբյան. «Սադրանքի համար բավականին լուրջ դաշտ է ստեղծվել»

Այս պահին Բաղրամյան պողոտայում բավականին լարված ու փոխադարձաբար սպասողական իրավիճակ է: Ոստիկանության ու Բաղրամյան պողոտայում մնացած մարդկանց միջեւ գտնվող «չեզոք տարածքում» են քաղաքական, մշակութային գործիչներն ու լրագրողները: Հովհաննես Ազոյանը կոչ արեց կենդանի պատի հետ կապ չունեցողներին լքել «չեզոք» տարածքը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, գնահատելով ստեղծված իրավիճակը, Aravot.am-ին ասաց. «Սադրանքի համար լուրջ տարածք է ստեղծվել:

Վաղինակ Շուշանյանը գնում է Բաղրամյանի պողոտա

Վաղինակ Շուշանյանն այս պահին գնաց Բաղրամյանի պողոտա, որպեսզի անձամբ մարդկանց համոզի իջնել Ազատության հրապարակ: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Ազատության հրապարակում հավաքվածներին կոչ է անում մնալ այստեղ եւ չցրել ու չբարձրանալ Բաղրամյանի պողոտա: Հավաքված երիտասարդների միջեւ տարաձայնություններ կան: Որոշները ուզում են գնալ Բաղրամյանի պողոտա, որպեսզի իրենք էլ մասնակցեն պողոտայից ժողովրդին հրապարակ բերելու կոչերին: Ֆրանսիայի

Օպերայի տարածքի քաղաքացիական մեքենաներում առկա են ոստիկանական գլխարկներ

Մինչ Բաղրամյանի պողոտայում ոստիկանները վերջնաժամկետ են տվել ցուցարարներին՝ հեռանալու համար, այդ ընթացքում ոստիկանական բազմաթիվ ջոկատներ են կուտակվել Օպերայի հարակից տարածքի այգիներում: Նույնիսկ սովորական մեքենաների մեջ առկա են ոստիկանական գլխարկներ: Կարծես թե ամեն պահի պատրաստ են մեծ գործողությունների: Օպերայի տարածք է բերվել նաեւ հատուկ տեխնիկա, որոնք պատրաստ են ամեն պահի մարդկանց հավաքել: Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Վաղինակ Շուշանյանի մայրը Բաղրամյանում գտնվող բոլոր երիտասարդներին հորդորում է իջնել Օպերայի հրապարակ

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի մայրը՝ Մարիամ Պողոսյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում ասաց. «Երբ երեխաները 3 օր օպերայում անցկացրեցին՝ նստած, պառկած, ոչ մեկ նրանց հաշվի չառավ` մտածելով, որ երեխա են եկել են կխոսեն, կպարեն, կթռչկոտեն կգնան տուն: Բայց երբ ամենակարեւոր պողոտան փակվեցեւ փակվեց երկար ժամանակով իշխանությունները հասկացան, որ երիտասարդությունը այնպես չի, որ միայն պարելու

«Ոչ թալանին»-ը անժամկետ նստացույց կանի Ազատության հրապարակում

Այս պահին Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը կոչ է անում Բաղրամյան պողոտայի հավաքված հանրությանը գան Ազատության հրապարակ: Նա քիչ առաջ հայտարարեց, որ անժամկետ նստացույց են անելու հրապարակում: Շուշանյանն ասաց, որ նախաձեռնությունից խումբ-խումբ երիտասարդները բարձրանում են Բաղրամյանի պողոտա, որպեսզի կարողանան համոզել այնտեղ կանգնած մարդկանց դուրս գալ պողոտայից եւ գալ Ազատության հրապարակ: Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հոգեւորականը հանդարտության կոչ արեց (Տեսանյութ)

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բարձախոսով ելույթ ունեցավ մի հոգեւորական: Նա նախ հավաքվածներին հորդորեց ասել «Հայր մերը»: Հետո հանդարտության կոչ արեց: Ոստիկանությունը ժամանակ է տվել ցրվելու համար մինչեւ ժամը 23-ը:

Վաղինակ Շուշանյանը շատ ծանր հուզական վիճակում է, արտասվել է

«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում է: Նա շատ ծանր հուզական վիճակում է: Ընկերները փորձում են իրեն հանգստացնել: Շուշանյանը մի որոշ ժամանակ նույնիսկ արտասվեց: Նրա ընկերներն էլ, համախոհներն էլ լացում էին: Շուշանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատասխանատվության զգացում է այս վիճակում եւ ընկերները փորձում են սփոփել նրան, որ մեղավոր չէ

Իրավիճակը Բաղրամյան պողոտայում սրվում է

«Ոչ թալանին» նախաձեռնության առաջարկով Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների մի մասը գնաց Ազատության հրապարակ՝ հանրային քննարկման: Սակայն ցուցարարների շարքերից հայտնվեցին երիտասարդներ, որոնք նախաձեռնությունը «վերցրին իրենց ձեռքը»: Նրանք, տիրելով խոսափողին, ժողովրդին կոչ արեցին մնալ Բաղրամյան պողոտայում եւ պայքարը շարունակել այդտեղ: Այդ երիտասարդերի հորդորին հետեւողներ կան, ու նրանք այս պահին պողոտայում են: Մինչ նախաձեռնության անդամները կարդում էին իրենց

«Ոչ թալանին» Ազատության հրապարակում է. այստեղ ամեն ինչ խաղաղ է

«Ոչ թալանին» նախաձեռնությունն այս պահին Ազատության հրապարակում է: Սակայն այստեղ չեն Վաղինակ Շուշանյանը եւ Մաքսիմ Սարգսյանը: Նախաձեռնող խումբը, կարծես թե սակավաթիվ է: Այստեղ են նաեւ հոգեւորականներ: Ազատություն հրապարակում խաղաղ է: Ժամանակ առ ժամանակ դհոլ են խփում, գոռում են Հայաստան, որեւէ լարված իրավիճակ չկա: Հիմա նախաձեռնող խմբի անդամները ինչ-որ բան են քննարկում, որպեսզի հայտարարություն անեն: Մաշտոցի

Ոստիկանության նոր հայտարարությունը. «Հեռացեք Ազատության հրապարակ»

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդես եկավ նոր հայտարարությամբ՝ դարձյալ նշելով, թե Բաղրամյան պողոտան փակել են ապօրինի: «Ձեր մեջ կան սադրիչներ: Ոստիկանությունը հորդորում է անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները»,- հայտարարեց Վալերի Օսիպյանը: Նաեւ նշեց, թե իրենց գործողությունների դեպքում պատասխանատվություն են կրելու սադրիչները: «Հեռացեք Ազատության հրապարակ»,- ասաց Վալերի Օսիպյանը: Ժամկետ նա դարձյալ չնչեց: Հավաքվածները վանկարկում են «Չեղարկում»:  

Ըստ Հունան Պողոսյանի՝ խառնակիչները «Հիմնադիր խորհրդարանն» ու Արգիշտի Կիվիրյանն են (Տեսանյութ)

Վահանների վրա թխթխկացնելով՝ ոստիկանության ներքին զորքերն աստիճանաբար առաջ են շարժվում Բաղրամյան պողոտայով: Հավաքվածները չեն նահանջում, վանկարկում են «հաղթանակ»: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զրուցում է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ՝ հիշեցնելով հավաքների ազատության մասին օրենքի դրույթները: «Բռնությունն անթույլատրելի է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: «Գնացեք այնտեղից հանեք խառնակիչներին՝ «Հիմնադիր խորհրդարանին» եւ Արգիշտի Կիվիրյանին,- պատասխանեց Հունան Պողոսյանը:- Մե՞նք ենք

Ոստիկանություն. Հեռացեք Բաղրամյան պողոտայից, այլապես կկիրառվի ֆիզիկական ուժ

«Ոչ թալանին» շարժման մի մասն ընտրեց Ազատության հրապարակը: Սակայն Բաղրամյան պողոտայում էլ բավական շատ ցուցարարներ են մնացել: Այստեղ շարունակվում են ելույթները: Ելույթ ունեցողներից մեկը քննադատեց Վաղինակ Շուշանյանին՝ հիշեցնելով, որ դեռ առավոտյան նա ասում էր, թե կենթարկվի մեծամասնության որոշմանը. «Ի՞նչ եղավ հիմա»: «Չեղարկում, ոչ թե կասեցում»,- վանկարկում են հավաքվածները: Բաղրամյան պողոտայում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ

«Այստեղ մնացողները կմաքրվեն». Վլադիմիր Գասպարյան

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները՝ Վաղինակ Շուշանյանը, Նարեկ Սամսոնյանը իջան բարիկադի վրայից: Նրանք շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Նրանց փոխարեն բարիկադի վրա բարձրացան այլ՝ անհայտ անձինք, որոնք մնալու կողմնակից են: «Այստեղ մնացողները կպատժվեն»,- լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Նույն մեթոդներո՞վ»,- հարցրեցին լրագրողները: «Մի քիչ ավելի խիստ»,- պատասխանեց նա: Նաեւ վիճեց թղթակիցներից մեկի հետ. «Չքվիր աչքիցս»:

Վաղինակ Շուշանյան. Մենք ֆիզիկապես պատրաստ չենք ծեծուջարդի, ջրցանի (Տեսանյութ)

«Ինչքան երկար ենք ձգում, այնքան ի վնաս մեզ է ծառայելու»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց Վաղինակ Շուշանյանը՝ կոչ անելով որոշում ընդունելուց առաջ մտածել պատասխանատվության մասին, սակայն նաեւ հավելեց, որ «Ոչ թալանին» շարժումը կմիանա կայացված որոշմանը: «Չեղարկում»,- վանկարկում էին հավաքվածները: Եղավ նաեւ «հաջորդ փուլ» վանկարկումը: «Հարցի լրջությունը գիտակցեք»,- հայտարարեց Վաղինակ Շուշանյանը, նաեւ հարցրեց, թե մնալով այստեղ՝ արդյոք հասնելո՞ւ

Ոստիկանություն. Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է

Հարգելի հայրենակիցներ: Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքը շարունակվում է, և հատկապես վերջին օրերին հավաքին ավելի ու ավելի հաճախ են մասնակցում անչափահասներ: Դեռահասների հետաքրքրասիրությունն ու պատանեկան արկածախնդրությունը հասկանալի են, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ավելին, հնարավոր

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրային քննարկում է նախաձեռնում

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հրապարակեց իրենց հայտարարությունը: Այստեղ վերաշարադրված էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշումից հետո տեղի ունեցած իրադարձությունները, ոստիկանության կողմից իրականացված բռնությունները, որոնք քննադատվեցին միջազգային հանրության կողմից: «Շարժումը դատապարտում է բոլոր տեսակի քաղաքական շահարկումները եւ ծայրահեղական մոտեցումները»,- հայտարարեց Վաղինակ Շուշանյանը: Նաեւ առաջարկեց անցկացնել հանրային քննարկում, որի արդյունքում

Էդմոն Մարուքյանին Բաղրամյան պողոտայի ակտիվիստները թույլ չէին տալիս անցնել անվտանգության գոտի

Ակտիվիստները թույլ չէին տալիս ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին Բաղրամյան պողոտայի բուֆերային գոտի, որտեղ անվտանգության պատն է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Մեր հարցին, թե ինչու այս պահին կենդանի պատը չկա Բաղրամյան պողոտայում, իմանալով, որ ժամը 18:00-ին նախաձեռնող խմբի հայտարարությունն է լինելու եւ ենթադրվում է, որ լարված վիճակ կլինի, Մարուքյանն ասաց. «Ուրիշի փոխարեն չեմ

Սադրիչներն ինչ ասես, որ չեն մոգոնում, որ Բաղրամյանում կռիվ գցեն» (Տեսանյութ)

Մեծահասակները երիտասարդներին աղաչում էին «շառ» տղամարդուց հեռու մնալ

Եղիա Ներսիսյանը չմեկնաբանեց իր՝ ՀԽ-ից հեռացված լինելը

Այս պահին Բաղրամյանի պողոտայում կենդանի պատ չկա

«Լուրջ չպետք է վերաբերվել ոստիկանության հայտարարություններին, ինչքան ջրեն՝ կաճեն». Սեֆիլյան

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, կարող է ցավագին լինել այդ նվաճումը, բայց ինչ արած: «Լուրջ չպետք է վերաբերվել ոստիկանության հայտարարություններին»,- այսօր Բաղրամյան պողոտա եկած Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի հարցին՝ ոստիկանության այն զգուշացումների մասին, որ այսօր ժամը 23.00-ից հետո վերականգնելու են հասարակական կարգը: Ըստ նրա, երիտասարդությունը պիտի շարունակի պայքարն օրենքի եւ գործող Սահմանադրության շրջանակներում՝

Բաղրամյանում վատացող քաղաքացիներին ապագա բժիշկներն առաջին բուժօգնություն են ցույց տալիս՝ մինչեւ շտապօգնությունը կհասնի (Տեսանյութ)

Կեսօրին մեկ ժամվա ընթացքում Բաղրամյան պողոտայում մի քանի քաղաքացի վատացավ: Առաջին բուժօգնությունը ցուցաբերում էին Բաղրամյան պողոտայում ծառերի տակ բացված բուժկետի «աշխատողները», որոնք Բժշկական համալսարանի ուսանողներ, երիտասարդ բժիշկներ էին: Ապա` շտապօգնությունն էր մոտենում, որը քիչ հեռու հերթապահում էր: Մեր այցելության պահին բուժկետը հիվանդեր ուներ. նրանք ակցիայի մասնակիցներից էին, որոնք տուժել էին հեծանվարշավի ժամանակ: Մի քանի տասնյակ ակտիվիստներ

Երրորդը հարսանիքը՝ Բաղրամյանում

Նորապսակները միանում են ցուցարարների պահանջին

«Իշխանությունների վիճակը նախանձելի չէ, մի քիչ էլ շարունակվի՝ նահանջելու են, չկասկածեք». Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանը անհեթեթություն որակեց Սերժ Սարգսյանի առաջարկը ակտիվիստներին:   «Անհեթեթ է, դա ցույց է տալիս, թե նա ինչքան կտրվել է իրականությունից»,- Aravot.am-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի առաջարկի մասին այսպիսի կարծիք հայտնեց Բաղրամյան պողոտա եկած Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ Սեֆիլյանի, «Բաղրամյան  26-ում արդեն այն կարծիքին են, որ կառավարությունը կարծես կապ չունի ժողովրդի հետ: Ժողովրդին ասում

«Եղիա Ներսիսյանը պիտի մեղա գա, ուրիշ ոչինչ». Սեֆիլյանն ու Չուքասզյանը՝ Եղ. Ներսիսյանին հեռացնելու մասին

Գարեգին Չուքասզյանը վստահեցրեց, որ Եղիա Ներսիսյանը անբարո վարք է դրսեւորել ոչ թե մեկ, այլ մի քանի աղջկա նկատմամբ: Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն տարածեց, որ Եղիա Ներսիսյանին հեռացրել են իրենց քարտուղարության շարքերից: Ընդ որում, նրան հեռացրել են ուշագրավ պատճառաբանությամբ՝ աղջիկների նկատմամբ անբարո վարքի պատճառով: Այս առնչությամբ Aravot.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Բաղրամյան պողոտա եկած Ժիրայր Սեֆիլյանից:

«Եթե այստեղ ենք, ուրեմն մինչև վերջ գնալու ենք»

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան՝ հերքելով շրջանառվող լուրերն այն մասին, թե խումբը ցրվել է: Բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից Գրիգոր Ղահրամանյանը նույնպես հերքեց այդ լուրերը. «Այդպիսի բան չկա: Մենք միասին ենք: Իսկ թե ինչ է նախատեսվում ապագայում, չեմ կարող ասել, բայց մենք հաղթելու ենք: Հիմա փորձում ենք արագացնել մեր հաղթանակը, որպեսզի

«Վովա կուզե ջրե մեզի, սթափվի՛ր, արա՛, մեզ մի՛ բզի». Բաղրամյանում Վլադիմիր Գասպարյանին սթափեցնում են (Տեսանյութ)

Բաղրամյան պողոտայում նորանոր զվարճալի ու հետաքրքիր ցուցապատառներ են բերվում: Պաստառներից մեկն ուղղված է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Վովա կուզե ջրե մեզի Սթափվի՛ր, արա՛, մեզ մի՛ բզի»: Ընդհանրապես Բաղրամյան պողոտայում մշակույթը փոխվում է: Եթե պայքարի առաջին օրերին հնչում էին միայն ազգագրական երգեր, խաղում էին շախմատ, ապա այսօր արդեն անցել են ռաբիսի: Չստերով, մարզահագուստներով ու սեւ ակնոցներով «տղերքը»

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031