Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ըստ Հունան Պողոսյանի՝ խառնակիչները «Հիմնադիր խորհրդարանն» ու Արգիշտի Կիվիրյանն են (Տեսանյութ)

Հունիս 28,2015 20:23

Վահանների վրա թխթխկացնելով՝ ոստիկանության ներքին զորքերն աստիճանաբար առաջ են շարժվում Բաղրամյան պողոտայով:

Հավաքվածները չեն նահանջում, վանկարկում են «հաղթանակ»:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զրուցում է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ՝ հիշեցնելով հավաքների ազատության մասին օրենքի դրույթները:

«Բռնությունն անթույլատրելի է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: «Գնացեք այնտեղից հանեք խառնակիչներին՝ «Հիմնադիր խորհրդարանին» եւ Արգիշտի Կիվիրյանին,- պատասխանեց Հունան Պողոսյանը:- Մե՞նք ենք ուզում բռնություն: Ուզում են Ժիրայր Սեֆիլյանը, Արգիշտի Կիվիրյանը: Կանխեք, մենք ոչ մի գործողության չենք դիմի»:

«Դուք բարձրախոսոով ողջամիտ ժամկետ չտվեցիք»,- նաեւ նկատեց Նիկոլ Փաշինյանը: «Կտանք»,- խոստացավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Կենդանի պատին մաս կազմող Սասուն Միքայելյանը, Էդմոն Մարուքյանը, Ստեփան Գրիգորյանը, Միքայել Դանիելյանը, Մովսես Շահվերդյանը, Մանվել Եղիազարյանը, Գառնիկ Իսագուլյանը, Արամ Աբրահամյանը, Պետրոս Ղազարյանը եւ այլք շղթա են կազմել ոստիկանական զորքի առջեւ:

«Ճոռոմ, ճոռոմ հայրենասիրությունից խոսող պատգամավորները թող գան ստեղ»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Կենդանի պատին միացան նաեւ հոգեւորականներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930