Լրահոս
Օրվա լրահոսը

«Վովա կուզե ջրե մեզի, սթափվի՛ր, արա՛, մեզ մի՛ բզի». Բաղրամյանում Վլադիմիր Գասպարյանին սթափեցնում են (Տեսանյութ)

Հունիս 28,2015 17:40

Բաղրամյան պողոտայում նորանոր զվարճալի ու հետաքրքիր ցուցապատառներ են բերվում: Պաստառներից մեկն ուղղված է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին.

«Վովա կուզե ջրե մեզի

Սթափվի՛ր, արա՛, մեզ մի՛ բզի»:

Ընդհանրապես Բաղրամյան պողոտայում մշակույթը փոխվում է: Եթե պայքարի առաջին օրերին հնչում էին միայն ազգագրական երգեր, խաղում էին շախմատ, ապա այսօր արդեն անցել են ռաբիսի: Չստերով, մարզահագուստներով ու սեւ ակնոցներով «տղերքը» գրավել են հրապարակը եւ երգում են՝ «Մորս միակ տղեն եմ, վայ, վայ, վայ վայ», «Մինուճար ախպեր» ու նման երգեր: Իսկ տարածքում երեւում են ժարգոնային պաստառներ. «Ընենց չանեք ֆազերս գցեմ», խաղում են բլոտ:IMG_2148

Բաղրամյան պողոտա են գալիս նորանոր մանկահասակ երեխաներ՝ իրենց սայլակների վրա փակցրած նոր կոչերով:IMG_2151

Քիչ առաջ, օրինակ, պայքարին միացավ մի փոքրիկ աղջիկ՝ այս գրառմամբ. «Մենք ենք ապագան մեր երկրի: Ներվերս մի՛ կերեք, շուտ էս հարցին լուծում տվեք, վա՜յ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930