Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուրջ չպետք է վերաբերվել ոստիկանության հայտարարություններին, ինչքան ջրեն՝ կաճեն». Սեֆիլյան

Հունիս 28,2015 18:26

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, կարող է ցավագին լինել այդ նվաճումը, բայց ինչ արած:

«Լուրջ չպետք է վերաբերվել ոստիկանության հայտարարություններին»,- այսօր Բաղրամյան պողոտա եկած Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի հարցին՝ ոստիկանության այն զգուշացումների մասին, որ այսօր ժամը 23.00-ից հետո վերականգնելու են հասարակական կարգը:

Ըստ նրա, երիտասարդությունը պիտի շարունակի պայքարն օրենքի եւ գործող Սահմանադրության շրջանակներում՝ արհամարհելով ոստիկանության բոլոր հայտարարությունները:

Մեր հարցին՝ իսկ եթե դիմեն ավանդական մեթոդներին՝ բիրտ ուժ կիրառեն եւ ցրեն ցո՞ւյցը, Սեֆիլյանը պատասխանեց. «Մի անգամ կիրառեցին եւ ի՞նչ ստացան: Ինչքան ջրեն, այնքան կաճեն»:

Մենք ճշտեցինք՝ իսկ եթե այս անգամ չջրեն, արդեն դուբինկաները կիրառե՞ն, Սեֆիլյանը պատասխանեց. «Հեշտ չի արդյունքի հասնել: Ամբողջ ժողովուրդը գիտակցում է, որ սա միայն 7 դրամի կռիվ չի, իր դեմը կանգնած է մի կեղեքիչ համակարգ, հեշտությամբ չէ, որ կարող է զիջել: Կարող է ցավագին լինել այդ նվաճումը, բայց ինչ արած»:

Մեր դիտարկմանը, որ երիտասարդներն ասում են, որ իրենք հենց այդ 7 դրամի համար են եկել, միայն կասեցման, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ եկել են այստեղ՝ երիտասարդության օրակարգին աջակցելու. «Մենք՝ որպես շարժում, ունենք մեր օրակարգը, բայց մենք չենք եկել թելադրելու մեր օրակարգը: Ի սկզբանե ասել ենք, որ օժանդակում ենք այս շարժումը, որովհետեւ ինքնաբուխ շարժումները պետք է անպայման հաջողության հասնեն: Հաջողությունը համարում ենք բոլորիս նվաճումը: Ամեն ինչով փորձել ենք օգնել, այսօր էլ այստեղ ենք նույն նպատակով, որ հանկարծ չընկրկեն երիտասարդները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930