Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ոստիկանություն. Հեռացեք Բաղրամյան պողոտայից, այլապես կկիրառվի ֆիզիկական ուժ

Հունիս 28,2015 20:07

«Ոչ թալանին» շարժման մի մասն ընտրեց Ազատության հրապարակը: Սակայն Բաղրամյան պողոտայում էլ բավական շատ ցուցարարներ են մնացել: Այստեղ շարունակվում են ելույթները:

Ելույթ ունեցողներից մեկը քննադատեց Վաղինակ Շուշանյանին՝ հիշեցնելով, որ դեռ առավոտյան նա ասում էր, թե կենթարկվի մեծամասնության որոշմանը. «Ի՞նչ եղավ հիմա»:

«Չեղարկում, ոչ թե կասեցում»,- վանկարկում են հավաքվածները:

Բաղրամյան պողոտայում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը:

Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում:

Այս պահին հայտարարություն է հրապարակում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. «Այն քաղաքացիներին, ովքեր մնացել են այստեղ՝ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունը, այլապես ոստիկանությունը կդադարացնի: Ստիպված կլինենք կիրառել ֆիզիկական ուժ»:

Նա նաեւ խնդրեց լրագրողներին չխոչընդոտել ոստիկանության գործողություններին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930