Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Իրավիճակը Բաղրամյան պողոտայում սրվում է

Հունիս 28,2015 21:07

«Ոչ թալանին» նախաձեռնության առաջարկով Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների մի մասը գնաց Ազատության հրապարակ՝ հանրային քննարկման: Սակայն ցուցարարների շարքերից հայտնվեցին երիտասարդներ, որոնք նախաձեռնությունը «վերցրին իրենց ձեռքը»: Նրանք, տիրելով խոսափողին, ժողովրդին կոչ արեցին մնալ Բաղրամյան պողոտայում եւ պայքարը շարունակել այդտեղ: Այդ երիտասարդերի հորդորին հետեւողներ կան, ու նրանք այս պահին պողոտայում են: Մինչ նախաձեռնության անդամները կարդում էին իրենց տեքստը, Բաղրամյան պողոտա եկավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը լրագրողների հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել մնացածների նկատմամբ, պատասխանեց կարճ՝ մաքրելու ենք ու խստորեն:

Դրանից հետո սաղավարտներով, վահաններով, մահակներով հանդերձավորված ոստիկանները շարք կազմեցին Սահմանադրական դատարանի առջեւ: Նրանց կողքին են նաեւ կարմիր բերետավորները: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում մնացած մարդկանց բարձրախոսով արդեն երկու անգամ կոչ է արել դադարեցնել «անօրինական հավաքը», չխախտել օրենքի այլ կետեր եւ նույնպես ուղեւորվել Ազատության հրապարակ՝ հակառակ դեպքում ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով եւ իր լիազորությունների շրջանակներում համապատասխան գործողություններ, այդ թվում նաեւ, ֆիզիկական կգործադրի:

Այս պահին Բաղրամյան պողոտայում լարված, սպասողական վիճակ է: Ամեն բան տանում է նրան, որ բախում այնուամենայնիվ տեղի կունենա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930