Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիա Ներսիսյանը չմեկնաբանեց իր՝ ՀԽ-ից հեռացված լինելը

Հունիս 28,2015 18:38

Հիմնադիր խորհրդարանի արդեն հեռացված անդամ Եղիա Ներսիսյանը հրաժարվեց պատասխանել Aravot.am-ի այն հարցին, արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ՀԽ-ի տարածած հայտարարությունն իր վերաբերյալ:

Եղիա Ներսիսյանի խոսքերով՝ հիմա հարմար պահը չի այդ մասին խոսելու. «Վաղը այս իրադարձությունները անցնեն, ես այդ մասին կխոսեմ: Ուղղակի անձնական խնդիր է»:IMG_2175

Մեր եւս մեկ ճշտող հարցին՝ արդյոք աղջիկների նկատմամբ իրո՞ք անբարո քայլեր արել է, Եղիան, այնուամենայնիվ, հրաժարվեց պատասխանել:

Ինչ վերաբերում է «Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարությունից հետո քայլերին, Եղիան ասաց, որ այն ինչ կորոշի ժողովուրդը, դա էլ կանենք:

Մեր հարցին ոստիկանությունը մինչեւ 23:00-ն ժամանակ է տվել, եթե անգամ նախաձեռնող խումբը եւ հավաքված հանրությունը որոշի լքել պողոտան, արդյո՞ք այս միջոցառումը՝  նկատի ունենք երգն ու պարը, կշարունակվի մինչեւ 23:00-ն, Եղիան ասաց, որ «ոստիկանությունը որոշել է ցրել, ինչ կլինի, չեմ կարող ասել»:

Մեր այն դիտարկմանը, որ այս պահին կենդանի պատ գոյություն չունի, որեւէ պատգամավոր, հայտնի անձինք, որոնք մինչ երեկ այստեղ էին, չկան, Եղիան ասաց, որ այո, զարմանալի է, որ չկան, ներքեւում էլ բավականին շատ ոստիկաններ կան, պիտի ամեն ինչ անենք, որ բախում չլինի:IMG_2177

Նշենք, որ այս պահին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ու փոխոստիկանապետերն են այստեղ ու հետեւում են իրադարձությունների Սահմանադրական դատարանի առջեւի եղեւնու տակ նստած:IMG_2176

Նկատենք, որ «կենդանի պատում», այնուամենայնիվ, մեկ պատգամավոր կար՝ Էդմոն Մարուքյանը:

edmon maruqyanԻսկ Բաղրամյան-Մոսկովյան հատվածում գրեթե բոլոր ծառերի եւ թփերի մոտ, անգամ՝ Սարյանի արձանի մոտի Վերնիսաժի նկարների հետեւում, սրճարաններում ոստիկաններ էին հավաքված:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930