Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Կոթիի դաշտերում աշխատող գյուղացիների վրա

Հունիս 28,2015 19:12

Հունիսի 27-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի  Կոթի գյուղի  սահմանագոտում աշխատող  հացահատիկահավաք կոմբայնի վրա: Կոթիի բնակիչներից տեղեկացանք, որ այսօր ժամը 14-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ  է բացել գյուղի սահմանագոտում խոտ  հավաքող, խոտ հակավորող գյուղացիների ուղղությամբ: Ազերիների գնդակներից չոր խոտը բռնկվել է, գյուղի Խեչկանց չալեր տեղանքում ժամը 18-ի դրությամբ հրդեհը դեռ  շարունակվում էր:

Բարեբախտաբար, տուժածներ չկան, հայ սահմանապահները ադրբեջանական զինուժին համարժեք պատասխան են տվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930