Օրվա լրահոսը
Խոսրով Հարությունյան. «Շարժումը չի մարել»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ աուդիտը չի կարող ծախսի նպատակահարմարության մասին խոսել կամ բարձրացնել համակարգի գործունեության արդյունավետությունը: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Հարությունյանը նկատեց, որ երբ խոսում ենք աուդիտի մասին, ոմանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե ֆինանսական հոսքերի ուսումնասիրության մասին է խոսքը: Սակայն պարոն Հարությունյանը մանրամասնեց. «Խոսքը
«Հայաստանում դեռ սահմանափակ պատկերացումներ կան, թե ինչ տվեց մեզ Ասոցացման համաձայնագիրը»
Վրացագետ Ալիկ Էրոյանցը առաջընթաց ու զարգացում է նկատել հայ-վրացական մի շարք ոլորտներում եւ հարաբերությունների ամրապնդում: «Փաստ է, որ դրան նպաստում է Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը: 2012-ի իշխանափոխությունից հետո Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը պահպանվեց, բայց նոր իշխանությունները փորձեցին վերականգնել հարաբերությունները ՌԴ հետ եւ սկսեցին հարեւանների հետ հավասարակշռված հարաբերությունների քաղաքականությունը»,- այսօր «Նյութ» ակումբում ասաց վրացագետը: Ըստ նրա,
Վաղինակ Շուշանյանը պետք է հակառակը պահանջեր. «Չորրորդ իշխանություն»
Խորհրդարանական մեծամասնությունը, կարծում ենք, միայն ուրախ կլինի, եթե իսկապես ժողովրդի կողմից ընտրվածները վայր դնեն մանդատները։
«Միայն պայծառ ստեղծագործական միտքը բավարար չէ օպերային եւ բալետային պատշաճ ներկայացում ունենալու համար»
Ասում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ընդհանուր կառավարման հարցերի գծով փոխտնօրենը: Ժամանակակից աշխարհի գրեթե բոլոր ոլորտները գործում են արագընթաց զարգացման պայմաններում եւ դրանց դիմակայելու համար կառույցները ստիպված են անընդհատ որոնել ու գտնել նորանոր միջոցներ: Վերջին ժամանակներում խոշոր գործունեություն իրականացնող կազմակերպություններն ավելի հաճախ են դիմում կառավարման կառուցվածքային փոխակերպումներին, որոնք բազմաթիվ հարցեր
«Հացադուլին Հայաստանում անլուրջ են վերաբերում». Լարիսա Ալավերդյան
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով, ցուցարարների դիմաց ամեն անգամ ոստիկաններին կանգնեցնելը վկայում է կառավարության, ամբողջ իշխանության անօգնական լինելու մասին: Այսօր «Նյութ» ակումբում նա ասաց, որ սոցիալական խնդիրը չպետք է լուծվի ոստիկանների միջոցով. «Պետք է հրաժարվել ուժային մեթոդներից, որոնք արդյունավետ չեն, արդյոք հավաքները ցրելով՝ խնդիրները լուծվո՞ւմ են»: Թե ինչու են ցուցարարները փողոցում արտահայտում իրենց
Հայաստանը կործանման եզրին հասցրածները երբեք չեն պատժվել. «Չորրորդ իշխանություն»
«Այսպես շարունակել չի կարելի…», «իշխանությունները վաղ թե ուշ պետք է հասկանան, որ…», «վաղ թե ուշ բոլորը պատժվելու են…» եւ նման կարգի այլ հայտարարություններն, իհարկե, գեղեցիկ են հնչում, բայց, ցավոք, իրականության հետ որեւէ կապ չունեն։ Ո՞վ ասաց, որ այսպես շարունակվել չի կարող, լավ էլ կարող է։ Ինչ է, էլեկտրաէներգիան կամ գազը առաջին անգա՞մ են թանկանում։ Մարդիկ
Աշխարհում պարենային ապրանքների գները նվազել են, Հայաստանում`աճել
ԱՎԾ ներկայացուցիչը չգիտի պատճառահետեւանքային կապը
ՓՄՁ-ի համար գլխավոր խնդիր է ֆինանսների անհասանելիությունը
Տիգրան Սարգսյանի տարիները ՓՄՁ-ի համար մոնոտոն անկման տարիներ էին
Երբ մարդիկ տեսնում են, որ չկա ճանապարհային քարտեզը, շատերը կարող են ընկճվել, հիասթափվել. «168 ժամ»
ՌԱՀՀԿ փորձագետ էդգար Վարդանյանը կարծիք հայտնեց, որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի շարժումը գնա դեպի թուլացում։ Նրա խոսքով՝ իշխանությունները նախ՝ շատ լուրջ հոգեբանական ճնշում իրականացրեցին շարժման համակարգողների նկատմամբ եւ այնպես արեցին, որ ստեղծվի առնվազն պառակտման պատրանք, որպեսզի հանրությունը մտածի, որ պառակտում է եղել։ «Բնականաբար, եթե հանրությունը մտածում է, որ եղել է պառակտում, հավատն այդ գործընթացի
Իրական ժողովրդավարութեան բացակայութիւնը հայ կեանքում
Թէ՛ մեր վերանկախացած երկրում եւ թէ՛ Սփիւռքում ժողովրդավարութիւնը տակաւին լաւապէս չի ընկալուել եւ այն լաւագոյն պարագայում դիտւում է որպէս գեղեցիկ բառ-հասկացութիւն: Հակառակ նրան, որ աւելի քան քսան տարի է անցել մեր երկրի վերանկախացումից, Հայաստանում հասարակական փոխյարաբերութիւնները համարեա այնպիսին են, ինչ որ էին խորհրդային կարգերի օրօք եւ ժողովրդավարութիւնը ձեւական ու անհունական բնոյթ է կրում: Մեր երկրում
ԱՄՆ 16 սենատորներ Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել քաղբանտարկյալներին. Contact
Ամերիկայի Միացյալ Նահանգների 16 սենատորներ նամակ են գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ իրենց անհանգստությունն են հայտնել քաղաքացիական հասարակության ազատության սահմանափակման եւ Ադրբեջանում ակտիվիստների նկատմամբ ոտնձգությունների հետ կապված: Contact.az-ի փոխանցմամբ՝ 16 սենատորները նշում են, որ «մի շարք մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ շարունակում են բարձրաձայնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ անկախ քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մամուլի
Էլէներգիայի թալանը հենց քաղաքական խնդիր է. «Ժողովուրդ»
Հայաստանում բոլորը գիտեն, որ գոյություն ունի էլէներգիայի գողության մեկ այլ տարբերակ եւս, երբ սպառողը համաձայնության է գալիս, այսպես կոչված, «էլեկտրիկի» հետ եւ պաշտոնապես վճարում է իր սպառած էլէներգիայի մի մասի դիմաց։ Իսկ չձեւակերպված, բայց սպառած էլէներգիայի համար բաժանորդը կանխիկով վճարում է «էլեկտրիկին», իհարկե, իրական արժեքից զգալի պակաս գումար։ Սպառված, բայց պաշտոնապես չգրանցված էլէներգիան վերջնահաշվարկում ձեւակերպվում
Կուտակային վճարները կփոխհատուցվեն
Այն քաղաքացիները, ովքեր օգտվում են սոցիալական փաթեթի ծրագրից, արդեն կարող են ներկայացնել սոցիալական փաթեթի միջոցների հաշվին 2014 թվականի հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում կատարված սոցիալական վճարների փոխհատուցման դիմումներ: Ինչպես հայտնի է, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը իրավունք է տալիս սոցիալական փաթեթի ծրագրից օգտվող քաղաքացիներին` յուրաքանչյուր հաշվարկային տարվա ավարտից հետո ստանալ ողջ տարվա ընթացքում կատարված սոցիալական վճարների փոխհատուցում` կախված
Սահմանադրության նախագիծն ԱԺ պետք է ներկայացվի օգոստոսին. «168 ժամ»
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ներկայումս փորձագետների հետ քննարկում է Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ հանդիպման արդյունքները։ Ամփոփվելու է Սահմանադրության նախագծի հիմնական մասը՝ Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին ու կառավարության և դատական իշխանության ու Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող գլուխները (4-7 և 10-րդ): Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Հայաստանի իրավաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը
Էլեկտրականացած մթնոլորտը ընդհատուեցաւ Բաղրամեան փողոցին շուրջ. «Հայրենիք»
Ի՞նչ պատահեցաւ Յուլիս 6-ի առաւօտեան Երեւանի Բաղրամեան պողոտային շուրջ: Արագ ակնարկ մը նետելով անցուդարձերուն, կարելի է յանգիլ եզրակացութիւններու, որոնք հաւանաբար կարգ մը դէտերու համար անակնկալ նկատուին: Այսպէս, ոստիկաններ ցրուեցին ելեկտրական հոսանքի սակի բարձրացման դէմ բողոքող ցուցարարները: Առաջին հերթին, այդ «Դամոկլեան Սուր»ի սպասուած մթնոլորտը չստեղծուեցաւ: Ընդհանուր առմամբ, ոչ ոք յաղթական կամ պարտեալ դուրս եկաւ: Սակայն այս
Չխամրեցնել Բաղրամյանի լուսավորը
Հուլիսի 6-ից ոստիկանությունը, ինչպես մի քանի իրավապաշտպաններ են արձանագրել, բավական գրագետ, կոռեկտ Բաղրամյան պողոտայից ցուցարարներին տեղափոխեց Ազատության հրապարակ: Երկար կարելի է վիճել, թե ինչ արդյունավետություն կունենար մի քանի տասնյակ ցուցարարների պայքարը Բաղրամյան պողոտայում, եւ ինչ հնարավորություններ կան այսօր Ազատության հրապարակում հավաքվողների համար: Սա անիմաստ քննարկում է հատկապես այն մարդկանց կողմից, եթե այսօր նրանք չունեն օրակարգ,
Գիլյոտինի ծրագիրը կարող էր առողջացնել տնտեսությունն ու բիզնեսը (տեսանյութ). «Ա1+»
Գիլիոտինի ծրագիրը կարող էր առողջացնել, զարգացնել տնտեսությունն ու բիզնեսը, եթե հանդես գար օրենսդրական ճիշտ բարեփոխումներով: Այս համոզմանն է Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրենը, որն այլեւս չի մասնակցում Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի նիստերին: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Այս պահի դրությամբ Գերման Ստերլիգովն Արցախում զբոսաշրջիկ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը զրուցել Է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարպելու համար, թե ինչպես են ԼՂՀ իշխանությունները վերաբերվում Գերման Ստերլիգովի՝ Արցախում բնակություն հաստատելու որոշմանն ու ի՞նչ կարգավիճակ են պատրաստվում տալ նրան։ – Պարոն Բաբայան, սկանդալային համբավով ռուս հայտնի միլիարդատեր Գերման Ստերլիգովը որոշել է բնակություն հաստատել Արցախում։ Ինչպե՞ս է այս հարցին վերաբերվում ԼՂՀ իշխանությունը,
«Սեւ ցուցակի» «պատվավոր անձինք»
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» ներկայացնում է այն անձանց, ովքեր խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2015թ.-ին կիսամյակի ընթացքում 1. Սեյրան Օհանյան(ՀՀ պաշտպանության նախարար) 2015թ. հունվարի 30-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը` խնդրելով տեղեկություններ նախարարության տնօրինության տակ գտնվող 2014թ.-ին գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ: Նախարարությունն ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել: https://www.givemeinfo.am/hy/case/1565/ ա. 2015թ,
Աւելի թափանցիկ. asbarez.com
Հանրային կարծիքը այսօր կը պարտադրէ բոլոր հասարակական կառոյցներուն աւելի թափանցիկ դարձնել իրենց գործունէութիւնը, աւելի մանրամասնօրէն ու աւելի հրապարակային ներկայացնել իրենց բարոյական եւ նիւթական զեկուցումները: Անշուշտ, կարելի է անտեսել այս կարծիքը եւ շարունակել աշխատիլ այնպէս, ինչպէս վարժուած ենք, այնպէս, ինչպէս աւանդաբար նաեւ վարժեցուցած ենք մեր անդամներուն, մեր շրջապատին: Այդ կը նշանակէ, որ մեզի համար կարեւոր չէ
«Պնդելու ենք, որ Տիգրան Խաչատրյանը նույնպես մասնակցել է ծեծկռտուքին եւ պետք է պատժվի». «Հայկական ժամանակ»
Մայիսի 2-ի երեկոյան Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված, աչքի տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանը քրեական գործի շրջանակներում առայժմ չի հարցաքննվել՝ առողջական խնդիրների պատճառով: Այս մասին ասաց Հարությունի հայրը՝ Գագիկ Զաքարյանը։ «Մոսկվայից Հայաստան գալու ժամանակ աչքի մազանոթները պայթել են, հիմա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Օգոստոսին կրկին պետք է գնանք Մոսկվա՝ բուժումը շարունակելու, իսկ
Ամբողջ եկեղեցու տարածքը ներսից ու դրսից թրիքի մեջ էր կորած. «Հրապարակ»
Երբ Արեւմտյան Հայաստանի մեր վանքերում ու եկեղեցիներում թուրքերն ու քրդերը կովեր են արածեցնում, ՀՀ իշխանությունները, հուշարձանների պահպանությամբ զբաղվող պատկան մարմինները, իրար հերթ չտալով, դառնացած՝ քննադատություններ են հնչեցնում թուրքական իշխանությունների հասցեին։ Իսկ ի՞նչ անել, երբ նույն իրավիճակն է արդեն Հայաստանի Հանրապետությունում։ Մասնավորապես, Լոռու մարզի Հոռոմայր վանական համալիրի Ներքին հուշարձանախմբի Հարավային եկեղեցում օրեր առաջ ականատես եղանք, թե
Մեր կենսաթոշակառուները ամեն տարի 4 տոկոսով կաղքատանան. «Հայկական ժամանակ»
Երեկ ՀՀ կառավարությունը երեք րոպե քննարկեց եւ միաձայն հավանություն տվեց մոտ 700 էջից բաղկացած «2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրին», որի հիման վրա մշակվելու են ՀՀ առաջիկա երեք տարիների պետական բյուջեները։ «Քննարկումների» ժամանակ, իհարկե, անդրադարձ չեղավ այդ փաստաթղթի մանրամասներին։ Իսկ սատանան, ինչպես հայտնի է, մանրուքների մեջ է։ Բազմաթիվ «սատանաներից» մեկը այն է, որ առաջիկա երեք տարիներին
Հաղորդում հանցագործության մասին. ՀԲՃ
(Արարատյան արտեզյան ավազանի ստորեկրյա ջրերի գերշահագործման և դրանք վերացման եզրին կանգնեցնելու վերաբերյալ) Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հանցագործության մասին հաղորդում է տալիս ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, կոչ անելով այս խնդրին քաջածանոթ բոլոր անհատներին ու կազմակերպություններին մասնակցել այս գործընթացին: Խնդրվում է ներքևում ներկայացված հաղորդման տակ ստորագրել ցանկացողներին այդ
2015 թվականի 1- ին կիսամյակում մայրաքաղաքում ծնունդների թիվը 180-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը
2015 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 10464 երեխա: Այս ցուցանիշը 180-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38140 քաղաքացի: Հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 452 երեխա՝ 242 տղա, 210 աղջիկ: Երևանի քաղաքապետարան
Պետք է ՌԴ-ում արգելանքի տակ գտնվող քաղաքացիների վերաբերյալ հայտարարվեր համաներում. «Հրապարակ»
Եթե սա չի արվում, ապա սկսում ենք վերապահումներ ունենալ Մաքսային միության հարցում
Քաղաքացիական գործոնի հաջորդ մակարդակի խնդիրը. «Ժամանակ»
Հայաստանի հասարակությունը վերածվել է բողոքի մի մեծ կծիկի, որը, սակայն, կարծեք թե կազմված է առանձին թելերի կտորներից, այսինքն՝ մեկ ամբողջականություն չէ: Երեկ կառավարության դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացրել 33-րդ թաղամասի կամ Ֆիրդուսի բնակիչները, իրացման գոտի դարձած իրենց բնակարանների խնդիրը լուծելու պահանջով վարչապետի հետ հանդիպման նպատակով: Հայաստանում չկա մի ուղղություն, չկա մի ոլորտ, չկա մի
Գիշերային ակումբի մուտքի դուռը փակելու եղանակով, իշխանության ներկայացուցիչներին զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Արսեն Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել: Արսեն Գ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Մհեր Դ.-ի, Կարեն Ս.-ի և Գրիգոր Ի.-ի հետ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ` ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության
Վարդավառի տոնի օրը առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր
Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ, ինչպես նաև Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապարհահատվածներում: Նշված ճանապարհահատվածներում՝ հատկապես Երևան-Սևան և Սևան-Երևան ուղղություններում, սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերը հայտնաբերելու նպատակով, առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ


















































